Facebook   Twitter
 
Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են. Արայիկ Հարությունյան

Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են. Արայիկ Հարությունյան

17 Մայիսի 2018 - 11:13
Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն դպրոցներում, որտեղ վերջին զանգի համար գումարներ են հավաքվել, հետ են վերադարձվել, բայց կան նաեւ ահազանգեր, որ կան դպրոցներ, որտեղ այդ գումարները հավաքվում են:
Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցելու եմ իրավապահ մարմիններին: Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այդ հարցով: Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներ են, նախարարն արձագանքեց, որ այդ հարցը կլուծվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունմամբ. «Մենք ուզում ենք օր առաջ օրենքը ընդունվի, որով այդ հարցը կլուծվի: Բուհերի խորհուրդներում որեւէ պաշտոնյա ու քաղաքական գործիչ չպետք է տեղ ունենա»,-ասաց նա:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը (Տեսանյութ)
22 Մայիսի 2018 - 21:25
ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երևանի ավագանիում:
Կադրային նշանակումները ևս քայլեր են, որոնք քաղաքականության մեջ խորհրդանշորեն են ընկալվում. Սամվել Ֆարմանյան (Տեսանյութ)
22 Մայիսի 2018 - 20:50
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ նիստում հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։
ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է. որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները
22 Մայիսի 2018 - 20:49
Հայաստանի հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հզր 800 դրամ:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցիների նկատմամբ
22 Մայիսի 2018 - 20:45
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցիների նկատմամբ, որոնք մեղադրվում են սպառազինության մատակարարման եւ Եմենի հուսիթներին ուսուցանելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Բողոքի ակցիաների ժամանակ բռնության դեպքերի առթիվ քննվում է 12 քրգործ. 9 անձ ներգավվել է որպես մեղադրյալ
22 Մայիսի 2018 - 20:42
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված բռնությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերը։
Կենդանակերպի ամենաժլատ նշանները
22 Մայիսի 2018 - 20:40
Աղեղնավորների հանդեպ որեւէ պահանջ չկա: Նրանք Կենդանակերպի նշանների ամենաառատաձեռն ներկայացուցիչներն են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12947
 
Լրահոս`