Facebook   Twitter
 
ՄԱԿ-ի պատժամիջոցները շրջանցելով՝ Թուրքիան Իրան երկակի նշանակության իսրայելական սարքավորումներ է մատակարարել

ՄԱԿ-ի պատժամիջոցները շրջանցելով՝ Թուրքիան Իրան երկակի նշանակության իսրայելական սարքավորումներ է մատակարարել

17 Մայիսի 2018 - 11:15
ՄԱԿ-ը սկսել է հետաքննել 2015-ին Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևի Թուրքիայի խախտումը, որն արգելում է Իրան ատոմային ծրագրի համար օգտագործվելու հնարավորություն ունեցող ապրանքներ և տեխնոլոգիա մատակարարել։
Նշվում է, որ Թուրքիան Իրան է մատակարարել պատժամիջոցների ցանկում ներառված իսրայելական արտադրության էլեկտրոնային լարեր։

Հետաքննությունը սկսվել է, երբ 2017-ի հուլիսին ԱՄԷ-ի իշխանությունները հայտնաբերեցին Թուրքիայից Իրան ուղարկված էլեկտրոնային սարքավորումների խմբաքանակ։ Սարքավորումների մեջ կային նաև CSP 180/300 ուժային կոնդենսատորներ, որոնք արտադրել է CELEN Power Capacitors ընկերությունը (գլխավոր գրասենյակը գտնվում է Երուսաղեմում)։

ՄԱԿ-ի քարտուղարությունն Իսրայելին ևս խնդրել է մասնակցել հետաքննությանը։ Ընկերության ղեկավարությունը հաստատել է արտադրանքը Թուրքիա մատակարարելու և կանխավճար ստանալու փաստը, սակայն Իրան ուղարկվելու մասին ոչինչ չի իմացել։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հիտլերը միասեռական հակումներ է ունեցել. ԿՀՎ
17 Հոկտեմբերի 2018 - 10:22
Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է մարդաբան Հենրի Ֆիլդի 1943-ի զեկույցը, որից պարզ է դառնում, որ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն ունեցել է սադոմազոխիստական հակումներ, ինչպես նաև սեռական ցանկություններ է ունեցել կանանց և տղամարդկանց նկատմամբ:
Չինաստանում թոռնուհին 96-ամյա տատիկի երազանքն իրականացնելու համար հանդես է եկել նրա փեսայի դերում
17 Հոկտեմբերի 2018 - 09:42
Չինաստանի բնակչուհի Վան Նան իր 96-ամյա տատիկին ուրախացնելու և նրա երազանքն իրականացնելու համար ստանձնել է նրա փեսայի դերը, գրում է lenta.ru-ն:
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Սիրիայում գործող ռուսական ու իրանական ընկերությունների դեմ
17 Հոկտեմբերի 2018 - 09:41
Ամերիկյան իշխանություններն Իրանի դեմ պայքարի նոր ռազմավարություն են մշակում, որը կարող է անդրադառնալ նաև Սիրիայում գործող ռուսական ընկերությունների վրա, հաղորդում է gazeta.ru-ն` NBC հեռուստաալիքին հղումով:
ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման մեղադրյալը ազատ է արձակվել
17 Հոկտեմբերի 2018 - 09:10
ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման մեղադրյալը Գերմանիայում ազատ է արձակվել և տեղափոխվել Մարոկկո:
Կինը 60 տարի է, ինչ գազավորված ըմպելիք է խմում, և չի մահացել
16 Հոկտեմբերի 2018 - 23:51
Բրիտանական Քարշոլթոն քաղաքի բնակչուհին 64 տարվա ընթացքում բացառապես Pepsi գազավորված ըմպելիք է խմել։ Այս մասին հաղորդում է The Sun–ը։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ
16 Հոկտեմբերի 2018 - 23:50
Ինչպես փոխանցում է Russia Today-ը, այս մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները:
Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները. Հարութ Սասունյան
16 Հոկտեմբերի 2018 - 23:36
Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:
Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ վթարվել է Սու-27 կործանիչը. ամերիկացի և ուկրաինացի օդաչուները զոհվել են
16 Հոկտեմբերի 2018 - 23:13
Ուկրաինայի ռազմական դատախազությունը հաստատել է, որ Վինիցկի շրջանում տեղի ունեցած Սու-27-ի ավիավթարի հետևանքով ամերիկացի օդաչու է զոհվել:
Ուժգորոդում (Ուկրաինա) հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել
16 Հոկտեմբերի 2018 - 22:00
Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում հոկտեմբերի 14-ին իր աշխատանքներն է սկսել սկսնակ դասարանների համար հայոց լեզվի ու գրականության ուսուցման դասարանը: Մայրենի լեզու սովորելը արդեն սկսել են ավելի քան 20 աշակերտ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4118
 
Լրահոս`