Facebook   Twitter
 
Իսրայելը ավիահարված Է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Իսրայելը ավիահարված Է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

17 Մայիսի 2018 - 11:54
Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 17-ին Գազայի հատվածի հյուսիսային մասում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին ի պատասխան հրեական պետության դիրքերի գնդակոծման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր կործանիչները ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հյուսիսային մասում: Դրանցից չորսը պատկանում են ահաբեկիչների ռազմական համալիրին, եւս երեքը կապված են զենքի արտադրության հետ: Գրոհն իրականացվել Է ի պատասխան Սդերոտ իսրայելական քաղաքի գնդացրային գնդակոծման եւ օրվա ընթացքում մեր ուժերին գնդակոծելու հետ կապված մի քանի միջադեպերի»,- գրել Է բանակի մամուլի ծառայությունը Twitter-ում:

Գազայի հատվածում մայիսի 14-ին բողոքի ակցիաներ են սկսվել Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին: Իսրայելացի զինվորները կրակ են բացել բողոքի ակցիաների մասնակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 61 պաղեստինցի, տուժածների թիվը հասել Է 2,8 հազարի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ Է հայտարարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թրամփն ադրբեջանցի երգչի տեսահոլովակում է նկարահանվել
22 Մայիսի 2018 - 19:38
Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Էմին Աղալարովը, որը փոփ երաժիշտ լինելուց զատ նաև գործարար է, հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է՝ ինչպես է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նկարահանվել իր նոր տեսահոլովակում։

Թբիլիսիի փողոցներում սկսել է հսկողություն սահմանել զբոսաշրջային ոստիկանությունը
22 Մայիսի 2018 - 19:33
Վերջին տարիներին Վրաստանը ակտիվորեն զարգացնում է իր զբոսաշրջային ներուժը: Իշխանությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկը զբոսաշրջիկների անվտանգությունն է: Հաճախ նրանք տուժում են մանր իրավախախտների՝ խաբեբաների, փողոցային գրպանահատների, մուրացկանների պատճառով:
«Աստված ստեղծել է ձեզ այդպիսին ու սիրում է ձեզ այդպիսին». Հռոմի պապն աջակցության խոսքեր է ասել չիլիացի միասեռականին
22 Մայիսի 2018 - 16:26
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առանձնազրույց է ունեցել չիլիացի միասեռական կաթոլիկ Խուան Կառլոս Կրուզի հետ և աջակցության խոսքեր ասել նրան: Այս մասին հայտնում է CNN-ը:
Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին
22 Մայիսի 2018 - 15:44
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցության շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը: Ուղերձում ասված է.
Ռումինիայում Հայաստանի դեսպանն այցելել է Ռոման քաղաք
22 Մայիսի 2018 - 15:35
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մայիսի 19-ից 20-ը այցելեց Ռոման քաղաք: Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ ունեցավ Ռոմանի քաղաքապետ Լուչիան Օվիդիու Միկուիև Ռումինիայի մշակույթի և ազգային ինքնության նախարարության պետքարտուղար Գեորգե Պոպայի հետ:
Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն այս տարի Քշիշտոֆ Պենդերեցկին է
22 Մայիսի 2018 - 15:21
Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է: Երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում եւ հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին: Այս մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը:
Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասնակի վավերացման ժամկետները չեն փոխվել
22 Մայիսի 2018 - 14:18
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի մասնակի վավերացման ժամկետների փոփոխություն չկա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նյույորքցիներին որոշել են նախապատրաստել մարիխուանայի օրինականացմանը
22 Մայիսի 2018 - 13:41
Նյու Յորքի քաղաքապետը հրահանգել է, որպեսզի ոստիկանները չձերբակալեն հասարակական վայրերում կանեփ օգտագործողներին: Դրա փոխարեն ոստիկանության աշխատակիցները այժմ պետք է օրինախախտներին միայն դատարան ներկայանալու ծանուցագիր հանձնեն: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. Bloomberg-ի անդրադարձը
22 Մայիսի 2018 - 13:25
«Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը». հեղինակավոր Bloomberg պարբերականում իր հոդվածն այսպես է վերնագրել խմբագիր և սյունակագիր Թերեզա Ռաֆայելը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3594
 
Լրահոս`