Facebook   Twitter
 
Լևոն Գրիգորյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ

Լևոն Գրիգորյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ

17 Մայիսի 2018 - 12:53
Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ, «Արցախ Ռութս Ինվեսթմենթս» (ԱՌԻ) ընկերության հրավերով Լիբանանի Հանրապետությունում է:
Այցի առաջին օրը պատվիրակության անդամները այցելել են Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատում և հանդիպում ունեցել դեսպան Սամվել Մկրտչյանի հետ: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Մերձավոր արևելքի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի գրասենյակի գործավար Պետո Դեմիրճյանը:

Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը հակիրճ ներկայացրեց Լիբանանում Հայաստանի դեսպանատան գործունեությունը: Քննարկվեցին լիբանանահայության և Արցախի միջև համագործակցության ծրագրերը: Դեսպան Մկրտչյանը հայտնեց, որ միջացառումներ են ձեռնարկվելու առևտրական և տնտեսական երկկողմանի ծրագրերի զարգացման շուրջ:

Հետո պատվիրակությունը այցելեց Շաղզոյան կենտրոն և Վանա ձայն ռադիոյում հարցազրույց տվեցին Արցախի տնտեսության, Մարտակերտ և Կովսական քաղաքների իրավիճակների և զարգացման հեռանկարների մասին:

Այնուհետև Արցախի պատվիրակությունը այցելեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեյի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունուն: Պատվիրակությունը շնորհավորեց պատգամավոր Բագրատունուն վերընտրության կապակցությամբ, և փոխանցեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքները:

Այցելության ընթացքում քննարկվեց ՀՅԴ Լիբանանի կազմակերպության կողմից Արցախի պետության ամրապնդման և տնտեսության զարգացման համար գործի դրած ճիգերը և ապագայի հեռանկարները:

Կեսօրին պատվիրակությունն այցելեց ԼՕԽ-ի (Լիբանանահայ օգնության խաչ) «Արաքսի Պուլղուրճյան» ընկերաբժշկական կենտրոն և մոտիկից ծանոթացավ կենտրոնի զանազան բաժանմունքների աշխատանքներին:

Այցելության ավարտին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՕԽ-ի շրջանային վարչության հետ և ծանոթացավ կենտրոնի արցախանպաստ գործունեությանը: Պատվիրակության անդամները փոխանակվեցին հուշանվերներով, իսկ նախարար Լևոն Գրիգորյանը իր տպավորությունները արձանագրեց ԼՕԽ-ի Ոսկե մատյանում:

Կեսօրից հետո պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԱՌԻ ընկերության հետ, որից հետո օրը եզրափակվեց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին այցելությամբ: Նախարարը Կաթողիկոսին ներկայացնելով այցի նպատակները Արցախի ժողովրդի և իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեց Արցախին հետևողական աջակցելու և պարբերաբար ցուցաբերվող աջակցության համար:

Այսօր պատվիրակությունը կշարունակի լիբանանահայ ազգային կառույցների այցելությունների շարքը, և կեսօրին Մարտակերտի քաղաքապետը Պուրճ Համուդի քաղաքապետի հետ կստորագրեն զույգ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու հուշագիրը: Իսկ վաղը Կովսականի քաղաքապետը նման հուշագիր կստորագրի Այնճարի քաղաքապետի հետ՝ Այնճարն ու Կովսականը հռչակելով քույր քաղաքներ:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների

նախարարության մամլո ծառայություն


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լեդի Գագան կամուսնանա իր մենեջեր Քրիսթիան Կարինոյի հետ
17 Հոկտեմբերի 2018 - 11:17
Եվ այսպես՝ երեկ արդեն ներկայացրել էինք Elle Women in Hollywood մրցանակաբաշխության արարողությունը, որն անցկացվել է Լոս Անջելեսում, որտեղ Four Seasons հյուրանոցում հանձնվեցին Հոլիվուդի ամենաազդեցիկ կանանց պարգեւները:
ՀՀԿ-ի մասնակցությունը ընտրություններին կկայունացնի քաղաքական դաշտը. Հակոբ Հակոբյան
17 Հոկտեմբերի 2018 - 11:13
Այսօր Հանրապետական խմբակցության հետ քննարկվելու է Ընտրական օրենսգրքում տեղի ունեցող փոփոխությունները։ Ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցող այդ փոփոխությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատասխանեց․
Շատ տեղերում մարդիկ օրեր են անցկացնում թաղային «բեսեդկաներում» եւ ասում են՝ մի գործ լիներ, աշխատեինք. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:56
Մարդիկ ունեն եւ պետք է ունենան պահանջներ կառավարությունից, սակայն այդ պահանջները հնարավոր չի լինի իրագործել, եթե նույնպիսի պահանջկոտությամբ չենք վերաբերում մեր ունեցած հարկային պարտավորություններին:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին
17 Հոկտեմբերի 2018 - 10:28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Մեծ հավանականությամբ «Իմ քայլը» դաշինքով ենք գնալու ընտրությունների. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:26
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու:
Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ գեղեցկուհիներին
17 Հոկտեմբերի 2018 - 10:18
Այ այսպես պետք է օրը սկսել։
Իրավաբանների մեծ մասը կարծում է, որ իմ վարչապետ առաջադրվելու անհրաժեշտությունը չկա. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:15
Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի ընտրության առաջին շրջափուլում Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը իրավական հարց է, քաղաքական չէ:
«Մենք հայ-թուրքական սահմանը փակել ենք Ադրբեջանի համար». Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի
17 Հոկտեմբերի 2018 - 10:13
Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի՝ «Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար», այս մասին գրում է ադբեջանական Report գործակալությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15283
 
Լրահոս`