Facebook   Twitter
 
Վրաստանում մեկնարկում է ԱՄՆ-ի հետ համատեղ զինծառայողների պատրաստման ծրագիրը

Վրաստանում մեկնարկում է ԱՄՆ-ի հետ համատեղ զինծառայողների պատրաստման ծրագիրը

17 Մայիսի 2018 - 13:06
Այս շաբաթ կմեկնարկի Վրաստանի զինծառայողների պատրաստման ԱՄՆ-ի հետ համատեղ նոր ծրագիրը: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Այս շաբաթ՝ երկու օրից, մենք սկսում ենք ամենահավակնոտ ծրագիրը, որն է՛լ ավելի կբարձրացնի մեր երկրի պատրաստակամությունը ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու հարցում»,- ասել է Իզորիան՝ ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող «Հարավային Կովկասի անվտանգության հինգերորդ ֆորում» երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը, ԱՄՆ-ի հետ նոր համատեղ ծրագրի շրջանակում երեք տարվա ընթացքում նախատեսվում է պատրաստել և սարքավորումներով ապահովել ինը վրացական գումարտակ: Զինծառայողների վերապատրաստմանը ԱՄՆ-ից ռազմական հրահանգիչներ կմասնակցեն։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Արաբները կա՛մ անտեղյակ են իրական զարգացումներից, կա՛մ սխալ են տեղեկացվում». անհետացած լրագրող Ջամալ Խաաշկղիջիի վերջին հոդվածը
18 Հոկտեմբերի 2018 - 16:05
Ամերիկյան The Washington Post պարբերականը հրապարակել է իրենց թղթակից, սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի վերջին հոդվածը, որը պատրաստվել էր նրա առեղծվածային անհետացումից առաջ:
ՄԻԵԴ-ը հրապարակել է ևս 2 վճիռ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված
18 Հոկտեմբերի 2018 - 14:18
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» և «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները, որոնք վերաբերում են կալանքների օրինականությանն և հիմնավորվածությանը։
Հաղորդավարը ծաղրել է երիտասարդ հայրիկներին և պատժվել է (Տեսանյութ)
18 Հոկտեմբերի 2018 - 11:16
Բրիտանական Good Morning Britain շոուի հաղորդավար Փիրս Մորգանի դեմքին կրեմով թխվածք են լղոզել՝ սոցցանցերում երիտասարդ հայրիկների մասին նրա արած արտահայտությունների համար։
Ֆրանկոֆոնիայի ժամանակ Արցախ այցելած լրագրողները կհայտվեն Բաքվի «սև ցուցակում»
18 Հոկտեմբերի 2018 - 10:44
Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է «սև ցուցակում» ներառել Արցախ այցելած Ֆրանկոֆոնիայի մամուլի միջազգային միության 3 լրագրողի:
ԱՄՆ-ն զերծ է մնացել ՉԺՀ-ին «արժութային մանիպուլյացիայի» համար մեղադրելուց
18 Հոկտեմբերի 2018 - 09:32
Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին զերծ է մնացել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը «արժութային մանիպուլյացիայի» համար մեղադրելուց։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ
18 Հոկտեմբերի 2018 - 09:14
Անհայտ անձինք մահափորձ են իրականացրել Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիսի նկատմամբ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, նախագահը չի տուժել:
Թրամփը մեղադրել է Associated Press-ին իր խոսքերը խեղաթյուրելու համար
18 Հոկտեմբերի 2018 - 08:57
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Associated Press տեղեկատվական գործակալությանն իր խոսքերը խեղաթյուրելու համար:
Պուտինը և Եգիպտոսի նախագահը զբոսնել են Aurus մակնիշի նոր ավտոմեքենայով
17 Հոկտեմբերի 2018 - 23:57
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ Աս-Սիսիի հետ քննարկումներից հետո, իր գործընկերոջն է ծանոթացրել ռուսական նոր Aurus մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է Риа новости-ն:
Չինաստանում թոռնուհին 96-ամյա տատիկի երազանքն իրականացնելու համար հանդես է եկել նրա փեսայի դերում
17 Հոկտեմբերի 2018 - 23:52
Չինաստանի բնակչուհի Վան Նան իր 96-ամյա տատիկին ուրախացնելու և նրա երազանքն իրականացնելու համար ստանձնել է նրա փեսայի դերը, գրում է lenta.ru-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4121
 
Լրահոս`
 
 
Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
Ես բիզնեսով չեմ զբաղվում. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն, Քաղաքական