Facebook   Twitter
 
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց վերապահված գործառույթները և ստացել հանձնարարականներ

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց վերապահված գործառույթները և ստացել հանձնարարականներ

17 Մայիսի 2018 - 13:18
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս 3 աշխատանքային օրերի ընթաքում տարբեր հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ /հանդիպումները դեռևս շարունակվում են/ և ծանոթացել նրանց կողմից բարձրացված հարցերին և ոլորտներում առկա խնդիրներին:
Նախարարը նշեց նաև, որ նախարարի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարն արդեն ներկայացրել են նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքները: «Սակայն ցանկություն ունեցա յուրաքանչյուրիցդ լսել ձեր ղեկավարած ստորաբաժանումներին վերապահված գործառույթների և ընթացիկ աշխատանքների մասին»,- հավելեց նախարարը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործակալությունների, վարչությունների և բաժինների ղեկավարները նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրեցին իրեց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթներն ու դրանից բխող աշխատանքներն ու ընթացիկ հարցերը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իրենց ստորաբաժանումներին վերապահված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար, համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուրն իրեն վստահված աշխատանքը կատարում է բարեխղճորեն:

Այնուհետև, նախարարը հորդորեց և պահանջեց աշխատակազմից լինել առավել պատասխանատու, բարձրացնել աշխատանքների կատարման արդյունավետությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Շատ կուզենայի, որ իշխանությունները պոպուլիզմով չզբաղվեին. Գագիկ Գինոսյան (Տեսանյութ)
19 Հունվարի 2019 - 16:03
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն այս անգամ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն է:
«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին
19 Հունվարի 2019 - 12:35
«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ:
Նատալիա Օրեյրոյի երևանյան մենահամերգին հնչելու են նոր երգեր
18 Հունվարի 2019 - 20:58
Ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի երևանյան համերգի շրջանակներում տեղի կունենան մի շարք երգերի պրեմիերաներ:
«Տատիկիս վարսերը» կինոնախագծի դեմ անօրինականությունները խաթարել են ֆիլմի արտադրական պլանը. Հովհաննես Գալստյանի բաց նամակը ՝ Նիկոլ Փաշինյանին
18 Հունվարի 2019 - 14:13
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը չի ուզում հեռանալ և կողպել է թատրոնի դուռը
18 Հունվարի 2019 - 12:19
Խորեոգրաֆիայի պետական թատրոնում ստեղծված թեժ իրավիճակը չի հանդարտվում: Նախարարության հրամանով պաշտոնից ազատված նախկին տնօրենը չի ուզում հեռանալ։ Գայանե Կարապետյանը փոխել է մուտքի դռան կողպեքը, որպեսզի նոր տնօրենը՝ Լիլիթ Փալանջյանը, չկարողանա մուտք գործել շենք։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 736
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն