Facebook   Twitter
 
Մեր երկրում  ստվերային տնտեսությունները հասել են 40 տոկոսի․ տնտեսագետ

Մեր երկրում ստվերային տնտեսությունները հասել են 40 տոկոսի․ տնտեսագետ

17 Մայիսի 2018 - 13:21
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը վստահ է՝ կարճ ժամանակում ևս հնարավոր է ստվերային գործունեությամբ զբաղվողներին բացահայտել ու հարկման դաշտ բերել։
Այս մասին տնգտեսագետն այսօր նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Արտակ Մանուկյանը հիշեցրեց՝ այս իշխանությունները ի տերբերություն նախորդի՝ վայելում են հանրության աջակցությունն ու վստահությունը, իսկ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է ստվերային տնտեսությունները ջրի երես հանել։

Ըստ տնտեսագետի՝ ոչ պաշտոնական գնահատումներով, հատուկ մեթոդներով պարզվել է՝ մեր երկրում ստվերային տնտեսությունները հասել են 40 տոկոսի։

«Ստվերը այնպիսի բնագավառ է, որ ամբողջությամբ դա մաքրել հնարավոր չէ, բայց հստահաբար կարող եմ ասել՝ ակնթարթորեն, կարճ ժամկերտներում քաղաքական կամք ունենալով՝ կարելի է գոնե երեսուն տոկոսը տեսնել, բացահայտել»,- ասաց տնտեսագետը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանն էլ իր հերթին ընդգծեց՝ յուրաքանչյուր քաղաքացի այս պահին պիտի հասկանա՝ Փաշինյանն այլևս շարժան ղեկավար չէ, ուստի նրան պետք է ընկալել որպես վարչապետ։

«Հարկավար է ՓՄՁ-ների համար մրցունակ պայմաններ ստեղծել։ Մենք ուզում ենք տեսնել, որ պետական ապարատում հայտնված մարդկանց դեմքը փոխվել է։ ՓՄՁ-ները պիտի տեսնեն, որ իրենց հաշվի ֆակտուրան փոխվել է, իրենց պայմանները բարեկավվել են։ Այսօր մեր երկրում հավասար մևցակցություն չկա․ այս խնդիրը պետք է լուծվի։

Հիմա ունենք այնպիսի գործադիր մարմին, որը վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը, ինչը չենք կարող ասել օրենսդիրի քաղաքական մեծամասնության մասին, ուստի այստեղ կարող են նաև ապաքաղաքական, բիզնես ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ներն ակտիվանալ, ովքեր վեր կհանեն բիզնես ոլորտի խնդիրները ու լուծման ուղիներ կներկայացնեն», - ասաց Հակոբ Ավագյանը։

Հասմիկ Բալեյան

 
Նմանատիպ նորություններ
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված Jaguar C-X75 սուպերքարը վաճառքի է հանվել
19 Հունվարի 2019 - 23:58
Բրիտանական Kaaimans International կենտրոնը վաճառքի է հանել Jaguar C-X75 սուպերքարը, որը մասնակցել է Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» 24-րդ ֆիլմի նկարահանումներին:
Ի՞նչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ ծուռ ատամների պատճառով
19 Հունվարի 2019 - 23:43
Ծուռ ատամներն առաջացնում են ոչ միայն էսթետիկ խնդիրներ, այլև կարող են բացասաբար ազդել սրտի ու թոքերի առողջության վրա, հետևաբար նման դեպքում անհրաժեշտ է ոչ թե հաշտվել այս իրավիճակի հետ, այլ դիմել բժշկի։
Կանդելակին բացահայտել է Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի գաղտնիքը
19 Հունվարի 2019 - 23:36
Հայտնի հաղորդավարուհի, ռուսական Матч-ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր ինստագրամյան էջում կիսվել է ընկերուհու՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի բաղադրատոմսով:
Ինչպե՞ս կարելի է ազատվել մարմնի հտաճ հոտից տնային պայմաններում
19 Հունվարի 2019 - 23:18
Գեղեցկության ինդուստրիան առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են պայքարել մարմնի տհաճ հոտի դեմ։
Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է (Տեսանյութ)
19 Հունվարի 2019 - 23:10
Հունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։
Պե՞տք է արդյոք լվանալ հավի միսը եփելուց առաջ
19 Հունվարի 2019 - 23:01
Տնային տնտեսուհիների, խոհարարների մեծ մասը հավի մսով ուտեստներ պատրաստելուց առաջ լվանում են այն։ Սակայն մասնագետները պնդում են, որ հավի միսը պետք չէ լվանալ, ավելին՝ լվանալով դուք ավելի շատ բակտերիաների եք առնչվում։
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
19 Հունվարի 2019 - 22:48
Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ավելի քան 1200 փախստական մեկ օրում վերադարձել է Սիրիա
19 Հունվարի 2019 - 22:42
Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանից եւ Հորդանանից ավելի քան 1200 մարդ է վերադարձել Սիրիա: Այդ մասին ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխությունների վերահսկման կենտրոնի տեղեկագրում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14736
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն