Facebook   Twitter
 
Բուֆոնը հաստատել է, որ շաբաթ օրը վերջին հանդիպումը կանցկացնի Յուվենտուսի կազմում

Բուֆոնը հաստատել է, որ շաբաթ օրը վերջին հանդիպումը կանցկացնի Յուվենտուսի կազմում

17 Մայիսի 2018 - 15:03
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաստատել է, որ «Վերոնայի» հետ առաջիկա խաղն իր համար վերջինը կդառնա թուրինյան ակումբի կազմում:
Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Շաբաթ օրը` մայիսի 19-ին, «Յուվենտուսն» իտալական Ա Սերիայի 38-րդ տուրի շրջանակում կմրցի «Վերոնայի» հետ.

«Սա հիանալի ճանապարհորդության ավարտ է, որի ընթացքում ինձ բախտ է վիճակվել լինել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես հոգ էին տանում իմ մասին:

Ես դա ամեն օր եմ զգացել, և հենց նրանց սիրո շնորհիվ եմ պայքարել ուժերիս ներածին չափով»,- ասել է Բուֆոնը:

Այդուհանդերձ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Յուվենտուսի» դարպասապահը կարող է ժամանակավորապես հետաձգել կարիերան ավարտելու իր որոշումը: Իտալացի դարպասապահը կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլում»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռեալի հարձակվող Գարեթ Բեյլի վնասվածքը կարող է լուրջ լինել
17 Հոկտեմբերի 2018 - 11:08
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը բոլորից առանձին է մարզվում, հայտնում է «AS»-ը:
ՖԱՖ-ը հրապարակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպման լուսանկարներ (Լուսանկար)
17 Հոկտեմբերի 2018 - 10:49
Հայաստան – Մակեդոնիա ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպումից հետո ՖԱՖ երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպման լուսանկարներ: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:
Կայացավ Segafredo Trek Yerevan 2018 ամենամասշտաբային հեծանվավազքը
17 Հոկտեմբերի 2018 - 10:34
Սուրճի միջազգային օրվա կապակցությամբ Segafredo Zanetti Armenia-ն եւ Family Network Armenia-ն կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, կազմակերպել էին Segafredo Trek Yerevan 2018 ամենամասշտաբային հեծանվավազքը, որը տեղի ունեցավ Լիոն այգում՝ Վարդավառի լճի հարեւանությամբ:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին
17 Հոկտեմբերի 2018 - 10:28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Գրիզմանը՝ Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում
17 Հոկտեմբերի 2018 - 09:26
Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Գերմանիայի հավաքականին խփած երկու գոլերի շնորհիվ մտել է ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնակ:
Ըմբռնումով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր ինձ ծեր են համարում. Ռոջեր Ֆեդերեր
16 Հոկտեմբերի 2018 - 23:42
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում մարդկանց, ովքեր իրեն ծեր են համարում.
Տիգրան Բարսեղյան. Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին, Պիզելիին և Արայիկ Խանդոյանի վառ հիշատակին
16 Հոկտեմբերի 2018 - 22:56
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Մակեդոնիայի ընտրանուն:
Իգոր Անգելովսկի. Հայաստանի հավաքականը շատ ուժեղ ֆուտբոլ խաղաց
16 Հոկտեմբերի 2018 - 22:44
Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման հետխաղյա ասուլիսում խոսեց Հայաստանի թիմից կրած 0:4 հաշվով պարտության մասին:
Արմեն Գյուլբուդաղյանց. Մեր թիմը դաժան եւ ծանր պարտությունից հետո կարողացավ հավաքվել եւ մոռանալ տեղի ունեցածը
16 Հոկտեմբերի 2018 - 22:32
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ագերի լիգայի խմբային փուլում Մակեդոնիայի հավաքականին 4:0 հաշվով հաղթելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2157
 
Լրահոս`
 
 
 
 
Րաֆֆի Հովհաննիսյան. Կեսգիշերն անց
Հասարակություն, Քաղաքական