Facebook   Twitter
 
Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ. գյուղնախարար

Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ. գյուղնախարար

17 Մայիսի 2018 - 15:06
Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն. «Պետք է հստակ հասկանանք, վերջնականացնենք խնդիրները, որ դրվելու են աշխատակազմի առջեւ, եթե աշխատակազմի անդամները և՛ հայեցողական, և՛ քաղաքական պաշտոնները կարողանան այդ խնդիրները լուծել, բնականաբար, ինքնանպատակ փոփոխելու խնդիր չկա»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ ոլորտում մասնագետների խնդիր կա, օժանդակության ուղղությունն է խնդիր, թե ինչպես են օժանդակելու գյուղացիներին, սպառման հետ կապված խնդիրներ կան. «Ի վերջո, առաջնային խնդիր է, թե ինչ գյուղատնտեսություն պետք է լինի Հայաստանում, օրինակ՝ Շիրակի մարզում պետք է կարտոֆիլ, գարի և ցորե՞ն լինի, թե՞ արախիս և բրոկոլի»։

Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը Խորհրդային Միությունից մնացած է, երբ հրահանգում էին, թե որ երկրում ինչ արտադրեն. «Խորը վերաիմաստավորման խնդիր ունենք»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ներկայացվել են վարչական դատարանի նորանշանակ դատավորները
18 Հոկտեմբերի 2018 - 17:19
Նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը եւ Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 եւ ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները:
Ավելացվել են հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների քանակները
18 Հոկտեմբերի 2018 - 17:15
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը:
Միջազգային կրթական համաժողովին ՈԱԱԿ-ը երկու հաջողված փորձ կներկայացնի
18 Հոկտեմբերի 2018 - 17:08
Հոկտոմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։
Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում Կորեայի դեսպան Ու Յուն Գընին մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ
18 Հոկտեմբերի 2018 - 17:00
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին:
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
18 Հոկտեմբերի 2018 - 16:58
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Փաշինյանն ու Ծառուկյանը մասնակցում են Մայնինգ Ֆերմայի բացմանը (ուղիղ)
18 Հոկտեմբերի 2018 - 16:56
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 44 դեպք. ապօրինի վարձատրություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն
18 Հոկտեմբերի 2018 - 16:51
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։
Քեյթ Մոսի «ոսկե գլուխը» Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 486.000 դոլարով
18 Հոկտեմբերի 2018 - 16:50
Sotheby's աճուրդի տան անցկացրած աճուրդում 370.000 ֆունտ ստեռլինգով, կամ 486.000 դոլարով վաճառվել է 18 կարատանոց ոսկուց պատրաստված և բրիտանացի հայտնի մոդել Քեյթ Մոսի գլուխը պատկերող քանդակը:
Խոշոր հրդեհ Երևանում. փրկարարները դեպքի վայրում են
18 Հոկտեմբերի 2018 - 16:45
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9/5 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15621
 
Լրահոս`