Facebook   Twitter
 
Կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության նիստը

Կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության նիստը

17 Մայիսի 2018 - 16:58
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի համանախագահությամբ այսօր կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը:
Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, միջազգային կազմակերպությունների ու ՀՀ-ում ներկայացված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման խոսքում փոխնախարար Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված փոփոխություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը իրականացնելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուեբելը իր ելույթում շեշտել է ԵՄ պատրաստակումությունը առավել խորացնելու առկա բազմոլորտ համագործակցությունը և աջակցելու շարունակական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են միգրացիային և շարժունակությանը, մարդկանց թրաֆիքինգի ու կոռուպցիայի դեմ պայքարին, հանցագործությունների կանխարգելմանը, դատաիրավական բարեփոխումներին, դատական համագործակցությանը, կիբերհանցագործության դեմ պայքարին և անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Նիստի օրակարգում ընդգրկված միգրացիայի և շարժունակության հետագա քայլերի համատեքստում Դիրկ Շուբելի և ԵՄ այլ ներկայացուցիչների կողմից անդրադարձ է կատարվել վիզաների դյուրինացման և ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագրերի իրականացման, շարժունակության շուրջ համագործակցության, ապաստարանի, սահմանային կառավարման և փաստաթղթերի անվտանգության վերաբերյալ հարցերին: Բարձրաձայնված բոլոր հարցերին տրվել են պատասխաններ համապատասխան ոլորտների ներկայացուցիչների կողմից՝ կատարված քայլերի, առկա իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ:

Իր խոսքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացված քայլերին՝ կարևորելով այս ուղղությամբ կատարվող աշխատանքների շարունակականությունը և ընդգծելով այդ ոլորտում ԵՄ գործընկերների աջակցությունը քրեակատարողական համակարգի արդիականացմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև իրավական փոխօգնության ու դատական համագործակցության բնագավառում ծավալված երկկողմ և բազմակողմ համագործակցությանը:

Հանդիպման ավարտին ԵՄ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդման, անվտանգության ապահովման, արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի, մարդկանց թրաֆիքինգի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կողմից բարեփոխումների հետևողական իրականացմանը:

Հանդիպման արդյունքում ամրագրվել են կողմերի փոխհամաձայնությամբ ձևավորված գործառնական եզրակացությունները, որոնց կատարման ընթացքը կդիտարկվի հաջորդ նիստի ընթացքում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Կարոտում եմ իրեն, բայց այսպես հեշտ է ավելի». Աննա Գեւորգյանը՝ ներքին փոփոխությունների, կարիերայի ու դժվարությունների մասին
17 Օգոստոսի 2018 - 22:55
Հայկական տեսահոլովակների սուր մեկնաբանությունները, ոճային կերպարներն ու «Ես Աննան եմ» արտահայտությունը տարիներ շարունակ ուղեկցում էին հիթ-շքերթների սիրահարներին:
Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվել է, կասկածյալը բերման է ենթարկվել (տեսանյութ)
17 Օգոստոսի 2018 - 22:45
Օգոստոսի 12-ի գիշերը, երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը:
Ոստիկանության կողմից բերման ենթարկվածը մարիխուանան իրենց թաղում անձամբ է քաղել, չորացրել ծխելու համար
17 Օգոստոսի 2018 - 22:39
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել:
ՀՖՖ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին
17 Օգոստոսի 2018 - 22:33
Օգոստոսի 17-ին կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ավտովթար Բաբաջանյան փողոցում. կա տուժած
17 Օգոստոսի 2018 - 22:27
Օգոստոսի 17-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոլումբիացիներին խնդրել են շոգի պատճառով սեքսից խուսափել
17 Օգոստոսի 2018 - 22:25
Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ էն արել շոգի պատճառով սեքսից հրաժարվել, հայտնում է Associated Press-ը:
Գիտնականները հորմոն են հայտնաբերել, որն առանցքային դեր է խաղում ուղեղի քաղցկեղի բուժման մեջ
17 Օգոստոսի 2018 - 22:17
Բրիտանացի գիտնականները հորմոն են հայտնաբերել, որը ուղեղի չարորակ ուռուցքների բջիջներին ստիպում է ինքնաոչնչանալ:
Ոստիկանապետը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործընկերությանն առնչվող հարցեր
17 Օգոստոսի 2018 - 22:00
Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
17 Օգոստոսի 2018 - 21:55
Օգոստոսի 17-ին՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14379
 
Լրահոս`