Facebook   Twitter
 
Վայրի բնություն է վերադարձվելու երկու արջ

Վայրի բնություն է վերադարձվելու երկու արջ

17 Մայիսի 2018 - 17:02
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը <<Հոդված 3>> ակումբում մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ընթացքում լրագրողներին է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ իրականացվող անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության լայնածավալ ծրագիրը:
Ասուլիսին մասնակցել են FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը։

Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության ծրագիրը, որը ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իրականացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության, Բրիջիդ Բարդո հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ։

Բանախոսը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում առաջիկա օրերին նախատեսվում է վայրի բնություն վերադարձնել նախորդ տարի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից ՀՀ Լոռու մարզում հայտնաբերված՝ առանց մայրական խնամքի երկու արջի քոթոթի։ Տեսչության ահազանգից հետո քոթոթները տեղափոխվել էին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան, որտեղ առանց մարդու հետ շփվելու, հատուկ խնամքի միջոցով նախապատրաստվել են վայրի բնություն վերադարձնելուն։

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել FPWC հիմնադրամին և IAR-ին արդյունավետ համագործակցության համար և նշել որ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրը գտնվում է բնապահպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում և այն լուծելու համար հասարակական կազմակերպությունների ու մասնագետների հետ համատեղ մշակվել է օրենքի նախագիծ, որը շուտով ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողով։

ՀՀ բնապահպանության փոխնարարը հայտնել է, որ հետևողական են լինելու գույքագրված անազատ պայմաններում պահվող ևս 80 արջերի խնդրի լուծման հարցում և տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկը մարդկանց մոտ փոխել է երևույթի ընկալումը, ինչի արդյունքում անազատ պայմաններում արջեր պահող ավելի շատ անհատներ ինքնակամ հիմնադրամին են փոխանցում համապատասխան չափանիշներին չհամապատասխանող պայմաններում պահվող կենդանիներին։

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը պատրաստակամություն է հայտնել ավելի ինտենսիվ աշխատել ՀՀ նոր ձևավորված իշխանությունների հետ վայրի կենդանիների պաշտպանության հարցերում։ Ուրախությամբ արձանագրելով, որ ծրագրի շրջանակներում արդեն 15 արջ գտնվում է ապաստարանում՝ բանախոսը նկատել է, որ նոր կենդանիներ ընդունելու համար անհրաժեշտ է ընդլայնել ապաստարանի տարածքը, ինչի համար Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը պատրաստ է ցուցաբերել աջակցություն։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվել է, կասկածյալը բերման է ենթարկվել (տեսանյութ)
17 Օգոստոսի 2018 - 22:45
Օգոստոսի 12-ի գիշերը, երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը:
Ոստիկանության կողմից բերման ենթարկվածը մարիխուանան իրենց թաղում անձամբ է քաղել, չորացրել ծխելու համար
17 Օգոստոսի 2018 - 22:39
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել:
ՀՖՖ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին
17 Օգոստոսի 2018 - 22:33
Օգոստոսի 17-ին կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ավտովթար Բաբաջանյան փողոցում. կա տուժած
17 Օգոստոսի 2018 - 22:27
Օգոստոսի 17-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոլումբիացիներին խնդրել են շոգի պատճառով սեքսից խուսափել
17 Օգոստոսի 2018 - 22:25
Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ էն արել շոգի պատճառով սեքսից հրաժարվել, հայտնում է Associated Press-ը:
Գիտնականները հորմոն են հայտնաբերել, որն առանցքային դեր է խաղում ուղեղի քաղցկեղի բուժման մեջ
17 Օգոստոսի 2018 - 22:17
Բրիտանացի գիտնականները հորմոն են հայտնաբերել, որը ուղեղի չարորակ ուռուցքների բջիջներին ստիպում է ինքնաոչնչանալ:
Ոստիկանապետը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործընկերությանն առնչվող հարցեր
17 Օգոստոսի 2018 - 22:00
Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
17 Օգոստոսի 2018 - 21:55
Օգոստոսի 17-ին՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել. Փաշինյան
17 Օգոստոսի 2018 - 21:48
Ես հանրապետականներին եւ նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել, հիմա էլ նույն խորհուրդն եմ տալիս։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12876
 
Լրահոս`