Facebook   Twitter
 
Դիպլոմներ` հանրապետական փուլի հաղթողներին. ԿԳՆ

Դիպլոմներ` հանրապետական փուլի հաղթողներին. ԿԳՆ

17 Մայիսի 2018 - 17:27
2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանձնվել են 1-ին կարգի դիպլոմներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին և նրանց ծնողներին, նշել է, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելը և հաղթելը հաճելի ու մոտիվացնող զգացողություն է: «Որպես դպրոցական՝ ինքս էլ եմ բազմաթիվ մրցույթների մասնակցել և 1-ին տեղեր զբաղեցրել, դրա համար գիտեմ՝ ինչ ենք զգում այս պահին:

Որպեսզի այդ հաղթանակից հետո դատարկության զգացողություն չունենաք, անմիջապես անցեք հաջորդ նպատակների իրագործմանը, որովհետև նման հաջողություններից հետո օբյեկտիվորեն դժվար է լինում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին, քանի որ, ըստ նախարարի, շուրջ 60 հազար դպրոցականի շրջանում մրցույթի կազմակերպումը բավականին բարդ աշխատանք է: «Օլիմպիադաների հարցում նախկինում հնչել են քննադատություններ առ այն, որ դրանց ընթացքում չեն ստուգվում աշակերտների վերլուծական-քննադատական ունակություններն ու հմտությունները:

Մասնագետների հետ կքննարկենք այս հարցը և հաջորդ տարիներին թերևս վերանայենք որոշակի մոտեցումներ: Այս սերունդը մեծ հեռանկարներ ունի, որովհետև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բավականին ազատ և արդար քաղաքացի և աշակերտ ունենք, ովքեր կերտելու են միանգամայն այլ Հայաստան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին մաղթելով նորանոր հաջողություններ:

Նշենք, որ 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 58000 սովորող: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվել են 16 առարկայից, որոնցից «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: 16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1535 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների է արժանացել 63, երկրորդ կարգի դիպլոմի՝ 105 և երրորդ կարգի՝ 162 աշակերտ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատի հայտարարությունը
25 Մայիսի 2018 - 09:21
Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք:
Առաջին հայկական թանգարանը՝ Սինգապուրում
25 Մայիսի 2018 - 09:13
Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայի տարածքում, որը պատմում է երկրի կյանքին հայ համայնքի մասնակցության մասին:
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ երեք մարզերում
25 Մայիսի 2018 - 09:02
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Գիտնականները հայտնաբերել են նստակյաց կյանքի նոր վտանգը
24 Մայիսի 2018 - 23:58
Ոտքերի մկանների վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի ու ողնուղեղի ատրոֆիայի առաջացման վտանգը, նաեւ խոչընդոտում է դրանց առաջընթացին, պարզել են Միլանյան համալսարանի գիտնականները։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է Frontiers in Neuroscience ամսագրում։
Ինչ է սեքսթինգը և արդյոք դա վտանգավոր է
24 Մայիսի 2018 - 23:55
Սեքսթինգ հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 2005-ին:
Հղիության կանխարգելման մասին
24 Մայիսի 2018 - 23:51
Ամենահին հակաբեղմնավորիչները եկել են Հին Հռոմից, որտեղ կենդանիների միզապարկը օգտագործում էին որպես պահպանակ սեռավարակների կանխարգելման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12988
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Վերջին զանգ (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր