Facebook   Twitter
 
ՀՀ ֆինանսների նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկում է ունեցել

ՀՀ ֆինանսների նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկում է ունեցել

17 Մայիսի 2018 - 17:33
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենեւյեւ Բոյրոն եւ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում Սիլվի Բոսութղոն շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Քննարկվել են նաեւ ընթացիկ ծրագրերը, Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված «Երկրի համակարգված գնահատում», ինչպես նաեւ վերջնականացման փուլում գտնվող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթերին, «Բնապահպանության ֆինանսավարում» նախաձեռնության շրջանակներում Բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությանը: Հանդիպման վերջում կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել նպաստել հետագա արդյունավետ եւ շարունակական համագործակցության զարգացմանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված Jaguar C-X75 սուպերքարը վաճառքի է հանվել
19 Հունվարի 2019 - 23:58
Բրիտանական Kaaimans International կենտրոնը վաճառքի է հանել Jaguar C-X75 սուպերքարը, որը մասնակցել է Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» 24-րդ ֆիլմի նկարահանումներին:
Ի՞նչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ ծուռ ատամների պատճառով
19 Հունվարի 2019 - 23:43
Ծուռ ատամներն առաջացնում են ոչ միայն էսթետիկ խնդիրներ, այլև կարող են բացասաբար ազդել սրտի ու թոքերի առողջության վրա, հետևաբար նման դեպքում անհրաժեշտ է ոչ թե հաշտվել այս իրավիճակի հետ, այլ դիմել բժշկի։
Կանդելակին բացահայտել է Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի գաղտնիքը
19 Հունվարի 2019 - 23:36
Հայտնի հաղորդավարուհի, ռուսական Матч-ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր ինստագրամյան էջում կիսվել է ընկերուհու՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի բաղադրատոմսով:
Ինչպե՞ս կարելի է ազատվել մարմնի հտաճ հոտից տնային պայմաններում
19 Հունվարի 2019 - 23:18
Գեղեցկության ինդուստրիան առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են պայքարել մարմնի տհաճ հոտի դեմ։
Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է (Տեսանյութ)
19 Հունվարի 2019 - 23:10
Հունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։
Պե՞տք է արդյոք լվանալ հավի միսը եփելուց առաջ
19 Հունվարի 2019 - 23:01
Տնային տնտեսուհիների, խոհարարների մեծ մասը հավի մսով ուտեստներ պատրաստելուց առաջ լվանում են այն։ Սակայն մասնագետները պնդում են, որ հավի միսը պետք չէ լվանալ, ավելին՝ լվանալով դուք ավելի շատ բակտերիաների եք առնչվում։
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
19 Հունվարի 2019 - 22:48
Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ավելի քան 1200 փախստական մեկ օրում վերադարձել է Սիրիա
19 Հունվարի 2019 - 22:42
Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանից եւ Հորդանանից ավելի քան 1200 մարդ է վերադարձել Սիրիա: Այդ մասին ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխությունների վերահսկման կենտրոնի տեղեկագրում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16419
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն