Facebook   Twitter
 
Կասպշիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Փարիզում Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքները

Կասպշիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Փարիզում Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքները

17 Մայիսի 2018 - 17:47
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 17-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Դեսպան Կասպշիկը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։

Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս առումով կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին
17 Հոկտեմբերի 2018 - 10:28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Մեծ հավանականությամբ «Իմ քայլը» դաշինքով ենք գնալու ընտրությունների. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:26
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու:
Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ գեղեցկուհիներին
17 Հոկտեմբերի 2018 - 10:18
Այ այսպես պետք է օրը սկսել։
Իրավաբանների մեծ մասը կարծում է, որ իմ վարչապետ առաջադրվելու անհրաժեշտությունը չկա. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:15
Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի ընտրության առաջին շրջափուլում Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը իրավական հարց է, քաղաքական չէ:
«Մենք հայ-թուրքական սահմանը փակել ենք Ադրբեջանի համար». Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի
17 Հոկտեմբերի 2018 - 10:13
Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի՝ «Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար», այս մասին գրում է ադբեջանական Report գործակալությունը:
Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ
17 Հոկտեմբերի 2018 - 10:02
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ:
Խոշոր հրդեհ Աբովյանում. Հանրակացարանից տարհանվել է 60 բնակիչ, կան տուժածներ
17 Հոկտեմբերի 2018 - 09:55
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր
17 Հոկտեմբերի 2018 - 09:07
Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա պատմությունն անխզելիորեն կապված է 1987թ․ հոկտեմբերի 17-ի հետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15282
 
Լրահոս`