Facebook   Twitter
 
Ովքե՞ր են խոչընդոտել լրագրողի գործունեությունը. ՔԿ-ն լուսանկարներ է հրապարակել

Ովքե՞ր են խոչընդոտել լրագրողի գործունեությունը. ՔԿ-ն լուսանկարներ է հրապարակել

17 Մայիսի 2018 - 18:18
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապրիլի 19-ին ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երեւան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա եւ բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, լրագրող Տ.Մուրադյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարցաքննության ժամանակ տուժողը ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեռեւս ապրիլի 20-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության համապատասխան ծառայություններին հնարավորիս սեղմ ժամկետում ձեռնարկել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ պարզել` տուժած լրագրողի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը՝ կից ներկայացնելով լրագրողի տրամադրած լուսանկարները, ինչպես նաեւ՝ դեպքի վայրում` ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մուտքին հարող տարածքում, Գարեգին Նժդեհի արձանի շրջակայքում, տեսանկարահանող սարքերի առկայությունը, տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների ինքնությունները, Դավթաշեն վարչական շրջան տանող երթուղային «Գազել» մակնիշի ավտոմեքենայի եւ վերջինիս վարորդի վերաբերյալ տվյալները եւ մի շարք այլ հանգամանքներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են ուղարկվել նաեւ մայիսի 8-ին եւ 10-ին՝ խնդրելով ակտիվացնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ միջոցառումներ` ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. այդ նպատակով հրապարակում ենք տուժողի կողմից ներկայացված լուսանկարները:

Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նախաքննությունը շարունակվում է։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի (Տեսանյութ)
19 Հոկտեմբերի 2018 - 14:38
Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահար Ջիհաթ Աշքընը ի հիշատակ կյանքից հեռացած պոլսահայ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի կատարել է Կոմիտասի «Կռունկ» հայտնի ստեղծագործությունը: Իր կատարումը Աշքընը տեղադրել է Facebook-ի իր էջում՝ նշելով՝ «Արա Գյուլերին...»:
Մենք կրկեսի վերածելու երկիր չունենք , սակայն կարծես թե գնում ենք դեպի «կրկեսի ուղությամբ»
19 Հոկտեմբերի 2018 - 14:34
Ինչպես ավելի վաղ գրել էին երեկ քաղաքապետն ու ավագանիները ժողով են անցկացրել միչ ուշ գիշեր: Այնուամենայնիվ Meganews.am-ին հաջողվեց պարզել երեկվա ավագանու և քաղաքապետի մինչ ուշ գիշեր հավաքի պատճառները:
Համայնքապետը սաղ հողերը վաճառել ա. Սյունիք գյուղի բնակիչը՝ Փաշինյանին
19 Հոկտեմբերի 2018 - 14:29
Սյունիք գյուղի համայնքապետը վաճառել է համայնքի ֆոնդային գյուղերը: Սյունիքի մարզի Սյունիք գյուղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման –ամանակ ասաց Սյունիք գյուղի բնակիչներից մեկը:
Վահագն Հովակիմյանը հերքել է տեղեկությունը, թե պատրատասվում է դառնալ Երևանի փոխքաղաքապետ
19 Հոկտեմբերի 2018 - 14:25
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանն իր Facebook-ի էջում հերքել է տեղեկությունը, թե պատրատասվում է դառնալ Երեւանի փոխքաղաքապետ:
Թրամփը հայտարարել է, որ անհետացած սաուդցի լրագրողը մահացած է
19 Հոկտեմբերի 2018 - 14:19
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում անհետացած սաուդյան լրագրող Ջեմալ Հաշուկջին, ըստ երևույթին, մահացած է:
Ինձնից նորմալ աշխատանք ակնկալեք. Հունան Պողոսյան (Տեսանյութ)
19 Հոկտեմբերի 2018 - 14:13
Ինձնից նորմալ աշխատանք ակնկալեք: Կապանում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ կապանցիների հետ հանդիպման ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Նեյմարն արդեն երրորդ անգամ բաժանվում է ընկերուհուց
19 Հոկտեմբերի 2018 - 14:07
Բրազիլացի դերասանուհի Բրունա Մարկեզինին Vogue-ին պատմել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ սիրային հարաբերությունները խզելու մասին: Մարկեզինին նշել է, որ բաժանման նախաձեռնողը եղել է Նեյմարը:
Համաներումը լինելու է շատ մեծ և զուտ մարդասիրական բնույթ է կրում. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ)
19 Հոկտեմբերի 2018 - 14:02
Համաներումը լինելու է շատ մեծ և զուտ մարդասիրական բնույթ է կրում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյանլյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող համաներման խնդրին:
Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն
19 Հոկտեմբերի 2018 - 13:50
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13704
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ինձնից նորմալ աշխատանք ակնկալեք. Հունան Պողոսյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է. Ուղիղ
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր