Facebook   Twitter
 
Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում արձանագրված խարդախության փաստով քրեական գործ է հարուցվել

Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում արձանագրված խարդախության փաստով քրեական գործ է հարուցվել

17 Մայիսի 2018 - 19:04
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել:
Ելնելով այն հանգանքից, որ խախտումների մի մասն իրենց մեջ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ համապատասխան փասատթղթերն ուղարկվում են մարզերի դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու ցուցումով հետաքննության և նախաքննության մարմիններ ուղարկելու նպատակով:

Արդյունքում մասնավորապես ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատ քաղաքի բնակիչ Գ. Հ.-ն, չունենալով անհրաժեշտ վավերապայմանները, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու ի սկզբանե ծագած հանցավոր մտադրությամբ 2013 թվականի օգոստոսին դիմում է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում երինջներ ստանալու համար: Նրա կողմից տրամադրվել են ոչ ճշմարիտ տեղեկություններ այն մասին, որ Արարատ գյուղի տարածքում առկա է 50 գլուխ կովերի համար կառուցված մեքենայացված անասնագոմ, որին կից գործում է կաթի վերամշակման արտադրամաս, ինչպես նաև 10 հա հողատարածք, որը կարելի է օգտագործել որպես կերարտադրության բազա: Բացի այդ, վստահություն ստեղծելու համար ներկայացրել է տեղեկանք, որ անասնապահությամբ զբաղվելու նպատակով վարձակալել է մեկ այլ բնակչին պատկանող անասնագոմը:

Այդ և ներկայացված այլ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Գ.Հ.-ին 2016թ. ապրիլին հանձնել է 46.531.720 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 41 գլուխ Շվից ցեղի տոհմային երինջներ, ինչի վերաբերյալ նրանց միջև կնքվել է տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր: Սակայն ստանալով երինջները՝ Գ.Հ.-ն պահել է դրանք այլ վայրում և մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը վաճառել է՝ տնօրինելով գումարը և չկատարելով պայմանագրով ստանձնած պարտավորությունը:


Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ, և դրանով կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվել է, կասկածյալը բերման է ենթարկվել (տեսանյութ)
17 Օգոստոսի 2018 - 22:45
Օգոստոսի 12-ի գիշերը, երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը:
Ոստիկանության կողմից բերման ենթարկվածը մարիխուանան իրենց թաղում անձամբ է քաղել, չորացրել ծխելու համար
17 Օգոստոսի 2018 - 22:39
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել:
ՀՖՖ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին
17 Օգոստոսի 2018 - 22:33
Օգոստոսի 17-ին կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ավտովթար Բաբաջանյան փողոցում. կա տուժած
17 Օգոստոսի 2018 - 22:27
Օգոստոսի 17-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոլումբիացիներին խնդրել են շոգի պատճառով սեքսից խուսափել
17 Օգոստոսի 2018 - 22:25
Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ էն արել շոգի պատճառով սեքսից հրաժարվել, հայտնում է Associated Press-ը:
Գիտնականները հորմոն են հայտնաբերել, որն առանցքային դեր է խաղում ուղեղի քաղցկեղի բուժման մեջ
17 Օգոստոսի 2018 - 22:17
Բրիտանացի գիտնականները հորմոն են հայտնաբերել, որը ուղեղի չարորակ ուռուցքների բջիջներին ստիպում է ինքնաոչնչանալ:
Ոստիկանապետը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործընկերությանն առնչվող հարցեր
17 Օգոստոսի 2018 - 22:00
Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
17 Օգոստոսի 2018 - 21:55
Օգոստոսի 17-ին՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել. Փաշինյան
17 Օգոստոսի 2018 - 21:48
Ես հանրապետականներին եւ նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել, հիմա էլ նույն խորհուրդն եմ տալիս։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13203
 
Լրահոս`