Facebook   Twitter
 
Շանթ Հարությունյանի կոչը բանտից՝ ուղղված Հայաստանի հանրությանը

Շանթ Հարությունյանի կոչը բանտից՝ ուղղված Հայաստանի հանրությանը

17 Մայիսի 2018 - 19:18
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտից կոչով դիմել է Հայաստանի հանրությանը։
«Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը։Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն։ Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը։

Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում կուտակված են բազմաթիվ չլուծված խնդիրներ , որի հետևանքով էլ տեղի ունեցավ և հաղթանակեց համաժողովրդական շարժումը։ Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին։ Կուզեի նաև զգուշացնել երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին։ Երկրի ներքին անկայունությունից ցանկանալու է օգտվել ոչ միայն ՀՀ արտաքին թշնամին, այլև Հայաստանի ոխերիմ դաշնակիցը։

Պարզաբանեմ միտքս․ Երբ, որևէ հետխորհրդային երկրում տեղի է ունենում այսպես կոչված «հակառուսական» հեղափոխություն, Ռուսական կայսրությունը տվյալ երկրին և ժողովրդին հայտարարում է իր թշնամին և պայքար սկսում դրա դեմ։ Իսկ եթե հեղափոխությունը չի կրում այսես կոչված «հակառուսական» բնույթ (ինչպես մեր հայկական թավշյա հեղափոխությունը), սակայն վայելում է համաժողովրդական մեծ վստահություն և սեր,այնուամենայնիվ, նույն Ռուսաստանը միևնույն է այդ ուժերին չհամարելով թշնամի, չի էլ ցանկանում համարել բարեկամ և դաշնակից՝ ձգտելով այդ առաջնորդներին դարձնել խամաճիկ։Որևէ առաջնորդի իր կամակատարը դարձելու համար դիմում է ամենանենգ դավերի՝ սեպ խրելով համաժողովրդական սեր վայելող առաջնորդի և ժողովրդի միջև․ այդպիսով առաջնորդին զրկելով համաժողովրդական հենարանից։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ զարգանալու են հայ-ռուսական հարաբերությունները, միևնույն է, Կրեմլը փորձելու է հարկադրական երկընտրնաքի առջև կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին՝ ստիպելով նրան կա՛մ ոստիկանական միջոցներով պաշտպանել ներքին կայունությունը, կորցնելով հեղինակությունը սեփական ժողովրդի մոտ, կա՛մ դիմել հրաժարականի։ Երկու տարբերակն էլ ձեռնտու է Կրեմլին։ Այս տարբերակներից ոչ մեկը ոչ միայն ձեռնտու չէ Հայաստանին, այլև դա կլինի ամենարագ ճանապարհը Հայստանի կործանման։ Հայ ժողովրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները։ Սա է գլխավորը այսօր։

Շանթ Հարությունյան, Վարդաշեն ՔԿՀ․ 17 Մայիսի 2018թ․


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով
19 Հոկտեմբերի 2018 - 15:31
Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած, այնուհետ ինքնասպան եղած Վլադիսլավ Ռոսլյակովը ողբերգության օրն ուսումնական հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով:
Կառավարությունը գործարան չի բացում, դա խորհրդային ժամանակներում էր. Փաշինյան
19 Հոկտեմբերի 2018 - 15:26
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը լսել է քաղաքացիների բողոքները և առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում էին ճանապարհների վիճակին և նպաստներին:
Թող ինձ մի 100.000 թոշակ տան, իմ խարաբում վեր ընկնեմ՝ մի կտոր հաց ուտեմ. Սյունեցի կնոջ բոցաշունչ ելույթը՝ Փաշինյանի մոտ
19 Հոկտեմբերի 2018 - 15:24
Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այսօր՝ հոկտեմբերի 19–ին կայացած հանրահավաքի ժամանակ, սյունեցի կանանցից մեկը բոցաշունչ ելույթ ունեցավ՝ դժգոհելով ճանապարհների, տրանսպորտի և աշխատատեղերի խնդրից։
Ծխող տղամարդկանց երեխաների մոտ կարող են կոգնիտիվ խանգարումներ առաջանալ. հետազոտություն
19 Հոկտեմբերի 2018 - 15:21
Եթե տղամարդը ենթարկվում է նիկոտինի ազդեցությանը (կամ ինքն է ծխում, կամ ծխում են նրա ներկայությամբ), նրա երեխաների եւ թոռների մոտ կարող են առաջանալ կոգնիտիվ արատներ եւ խանգարումներ: Այս մասին նշված է PLOS Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Գիշերօթիկ հաստատության բակում գտնված նորածին երեխաների մայրը հայտնաբերվել է. նա 18 տարեկան է
19 Հոկտեմբերի 2018 - 15:17
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին:
Ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
19 Հոկտեմբերի 2018 - 15:09
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Օրենքի խախտմամբ շինաշխատանքների հետեւանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու առթիվ քրգործ է հարուցվել
19 Հոկտեմբերի 2018 - 15:06
Հոկտեմբերի 2-ին Երեւան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երեւանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետեւանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ:
Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վենետիկի հանձնաժողովը քննարկում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը
19 Հոկտեմբերի 2018 - 15:01
Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վենետիկի հանձնաժողովն այսօր քննարկում է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Ընտրական նոր օրենսգրքի նախագծի հարցերը։ Այս մասին հայտնի է դառնում հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13705
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ինձնից նորմալ աշխատանք ակնկալեք. Հունան Պողոսյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր