Facebook   Twitter
 
Հայաստանը չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, Հայաստանը ներքաշված կողմ է. Շավարշ Քոչարյան

Հայաստանը չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, Հայաստանը ներքաշված կողմ է. Շավարշ Քոչարյան

17 Մայիսի 2018 - 20:46
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշված կողմ է: Մի քանի լրագրողի հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ծավալվող հեռակա բանավեճի մասին՝ արդյոք Հայաստանը հակամարտող կողմ է, թե ոչ:
Վերջինս նշեց, որ 1994թ.-ին ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր, որին Հայաստանը ևս միացել է:

«Այս տեսանկյունից Հայաստանը ներքաշված կողմ է: Չմոռանանք, որ ժամանակին հավակնություններ ուներ Էլչիբեյը Սևանի նկատմամբ, Զանգեզուրի նկատմամբ: Այն, ինչ այսօր հայտարարում է Ադրբեջանի նախագահը, նոր չէ:

Իրենք ոչ միայն հավակնություններ ունեն, այլև գործողություններ են կատարում: Այնպես որ մենք ներքաշված կողմ ենք, բայց հակամարտության հիմնական կողմերը Ղարաբաղն ու Ադրբեջանն են»,- ասաց Շ. Քոչարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, դրա մասին միշտ ասվել է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վրաստանի բանտերում պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ
23 Հունվարի 2019 - 15:02
Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների եւ հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ:
«Fake news»-երը տարածվում են Էբոլա վիրուսից արագ, Ստրասբուրգում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը
23 Հունվարի 2019 - 15:00
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է «fake news»-երի խնդիրը, որպես հանրային կարծիքը խեղաթյուրող եւ հանրությանը մանիպուլացնող վտանգավոր գործիքի։
Մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան
23 Հունվարի 2019 - 14:59
Չեմ կիսում դավադրական տեսությունները, որոնք բարձրաձայնվում են այս հանդիպումների կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Մինչեւ հունվարի 31-ը դուրս բերել աջ ղեկով մեքենաները «Բագրատաշենի» անցակետից. ԱԱԾ կոչը (Լուսանկար)
23 Հունվարի 2019 - 14:54
ԱԱԾ-ն կոչ է անում աջ ղեկով մեքենաների տերերին մինչեւ հունվարի 31-ը դուրս բերել իրենց մեքենաները ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետի տարածքից:
Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, հեղինակները պարտավոր էին ներկայացնել 2-րդ կողմի կարծիքը. Իվետա Տոնոյան
23 Հունվարի 2019 - 14:43
Եթե «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Եկել եմ վարորդներին փրկեմ». «Հա՞, դու էլ փրկի՞չն ես». Վեճ ակցիայի մասնակցի ու քաղաքապետի խորհրդականի միջեւ
23 Հունվարի 2019 - 14:22
Մասնագետ ենք բերել, ինժեներ կոնստրուկտոր, որ ծանոթացնենք քաղաքապետի հետ, որ ավտոբուսների արտադրությունը Հայաստանում լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Արաբկիրի վարչական տարածքում թալանել են ծրագրավորողին պատկանող BMW-ն.
23 Հունվարի 2019 - 14:17
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 25-ամյա Աշոտ Այդիյանի դիմումի փաստով։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
23 Հունվարի 2019 - 14:12
Հունվարի 23-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14795
 
Լրահոս`