Facebook   Twitter
 
Նոր մանրամասներ Գյումրիում երկու անձանց սպանությունից

Նոր մանրամասներ Գյումրիում երկու անձանց սպանությունից

17 Մայիսի 2018 - 21:23
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։
Գյումրիի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 եւ 1985 թթ.։ Նախնական տվյալներով՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Գյումրիի Ղուկասյան փողոցում ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի եւ ատրճանակի պարկուճներ։

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը, հատկանիշներով, մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ, եւ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները
21 Հոկտեմբերի 2018 - 14:07
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային:
Սասուն Միքայելյանը և իր ազատամարտիկ ընկերները Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբում են
21 Հոկտեմբերի 2018 - 14:04
Հրազդանում Սևակ Միքայելյանի կենտրոնական շտաբում կուտակումներ են, այստեղ են գալիս ինչպես Սևակ Միքայելյանի թիմակիցներ, այնպես էլ քաղաքացիներ:
Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ
21 Հոկտեմբերի 2018 - 14:00
Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20.310 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 9.33 տոկոսը
21 Հոկտեմբերի 2018 - 13:21
Ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 20310 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.33 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան՝ ժամը 8-ին, սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։
Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա զարդեր
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը
21 Հոկտեմբերի 2018 - 12:10
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը։
Հրազդանում ընտրողները պասիվ են. ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմում է 7 տոկոս (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:08
Հրազդանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը բավականին պասիվ է: Թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ին հայտնեց, որ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 3247 քաղաքացի՝ ընտրողների 7 %-ը, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ցածր ցուցանիշ է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13727
 
Լրահոս`