Facebook   Twitter
 
Սիսիանում քննարկվել է Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի նախագիծը

Սիսիանում քննարկվել է Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի նախագիծը

17 Մայիսի 2018 - 21:47
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում մայիսի 17-ին անցկացվել է Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի նախագծի քննարկում, որին մասնակցել են Սիսիան համայնքի ղեկավար
Արթուր Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության պետ Արա Ռոստոմյանը,Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) խորհրդատու Արմեն Քեշիշյանը, ԳՄՀԸ կողմից ներգրավված փորձագետ Տիգրան Գրիգորյանը, ինչպես նաև աշխատանքային խմբի մեջ ներգրավված նախարարության և տարբեր համայնքապետարանների մի շարք աշխատակիցներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում ներկայացվել է հայեցակարգի նախագիծը, աշխատանքային խմբի անդամների կողմից արվել են առաջարկություններ, հնչել`դիտողություններ: Համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամանակահատվածում հայեցակարգի նախագիծը վերջնական տեսքի բերելու և գործողությունների հետագա քայլերը նախանշելու ուղղությամբ

Աշխատանքային խումբը ստեղծվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրիհայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և օժանդակությամբ: 2017թ.-ին նշյալծրագրի փորձագիտական և ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Գույքագրմանվերլուծություն» և մշակվել «Վերապատրաստման կարիքների գնահատում» հետազոտությունը: Այս աշխատանքներին ուղղակի և գործուն մասնակցություն են ցուցաբերել աշխատանքային խմբի անդամները: Աշխատանքներն իրականացվել ենփորձագիտական խմբի կողմից՝ Ուլլա Պուրգայի և Տիգրան Գրիգորյանի փորձագիտական աջակցությամբ, ովքեր և հեղինակել են վերոնշյալ աշխատությունները: Այսաշխատանքների արդյունքները, հաշվետվությունները և դրանցից բխող հետագա քայլերն ու խնդիրները շահագրգիռ կողմերին են ներկայացվել 2017թ.-ի հուլիսի 12-ինԵրևանում անցկացված աշխատաժողովին: ԳՄՀԸ ծրագիրն ընթացիկ տարում աշխատանքային խմբին աջակցում է «Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգը» մշակելու ուղղությամբ: Հայեցակարգի մշակումը նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարեկան գործողությունների ծրագրով: Հայեցակարգի մշակմաննուղղված գործողությունները քննարկվել և հաստատվել են ՏԿԶՆ և ԳՄՀԸ միջև համաձայնեցված «2018թ.-ի տարեկան գործողությունների ծրագրով»: Աշխատանքային խմբիմեկնարկային նիստը կայացել էր ՏԿԶՆ-ում 2018թ.-ի մարտի 29-ին: Սիսիանում այսօր անցկացվել է երկրորդ նիստը:
 
Նմանատիպ նորություններ
Հրապարակվել է Կերչի քոլեջում 21 մարդու կյանք խլած հարձակման պահի տեսագրությունը (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 14:16
«Վեստի Ղրիմ» հեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերը, որոնք ցույց են տալիս Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում Վլադիսլավ Ռոսլյակովի կողմից իրականացված արյունալի հարձակման պահը:
Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները
21 Հոկտեմբերի 2018 - 14:07
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային:
Սասուն Միքայելյանը և իր ազատամարտիկ ընկերները Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբում են
21 Հոկտեմբերի 2018 - 14:04
Հրազդանում Սևակ Միքայելյանի կենտրոնական շտաբում կուտակումներ են, այստեղ են գալիս ինչպես Սևակ Միքայելյանի թիմակիցներ, այնպես էլ քաղաքացիներ:
Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ
21 Հոկտեմբերի 2018 - 14:00
Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20.310 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 9.33 տոկոսը
21 Հոկտեմբերի 2018 - 13:21
Ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 20310 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.33 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան՝ ժամը 8-ին, սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։
Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա զարդեր
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը
21 Հոկտեմբերի 2018 - 12:10
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13749
 
Լրահոս`