Facebook   Twitter
 
Գյումրիում ողբերգական սպանության մանրամասները. հարուցվել է քրեական գործ

Գյումրիում ողբերգական սպանության մանրամասները. հարուցվել է քրեական գործ

17 Մայիսի 2018 - 22:25
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ:
Գյումրիի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ.։ Նախնական տվյալներով՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Գյումրիի Ղուկասյան փողոցում ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով,դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ։

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը, հատկանիշներով, մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տղամարդն իր ալիգատորին գրանցել է որպես ուղեկից կենդանի
20 Հունվարի 2019 - 00:04
Ջոի Հենին (Փենսիլվանիա, ԱՄՆ) եւ նրա ալիգատոր Ուոլին հատուկ հարաբերությունների մեջ են։ Նրանք միասին զբոսնում են, միասին հանգստանում ու անգամ քնում նույն անկողնում։
Սարին պատրաստ չէր լոնդոնյան դերբիին. Արսենալը գրագետ խաղով հաղթանակ տարավ
20 Հունվարի 2019 - 00:00
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում կայացավ լոնդոնյան դերբին «Արսենալի» և «Չելսիի» մասնակցությամբ:
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված Jaguar C-X75 սուպերքարը վաճառքի է հանվել
19 Հունվարի 2019 - 23:58
Բրիտանական Kaaimans International կենտրոնը վաճառքի է հանել Jaguar C-X75 սուպերքարը, որը մասնակցել է Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» 24-րդ ֆիլմի նկարահանումներին:
«Արսենալ» - «Չելսի»՝ 2:0
19 Հունվարի 2019 - 23:51
Անգլիայի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Չելսիի» մասնակցությամբ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը վաստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: «Արսենալին» արդեն առաջին խաղակեսում առավելություն տվեցին ֆրանսիացիներ Ալեքսանդր Լյակազեթի եւ Լորան Կոսելնիի գոլերը:
Տուխելը խոսել է Վերատիի վնասվածքի լրջության մասին
19 Հունվարի 2019 - 23:47
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Մարկո Վերատին վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Գենգամի» (9:0) հետ կայացած խաղում:
Ի՞նչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ ծուռ ատամների պատճառով
19 Հունվարի 2019 - 23:43
Ծուռ ատամներն առաջացնում են ոչ միայն էսթետիկ խնդիրներ, այլև կարող են բացասաբար ազդել սրտի ու թոքերի առողջության վրա, հետևաբար նման դեպքում անհրաժեշտ է ոչ թե հաշտվել այս իրավիճակի հետ, այլ դիմել բժշկի։
Կանդելակին բացահայտել է Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի գաղտնիքը
19 Հունվարի 2019 - 23:36
Հայտնի հաղորդավարուհի, ռուսական Матч-ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր ինստագրամյան էջում կիսվել է ընկերուհու՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի բաղադրատոմսով:
Ինչպե՞ս կարելի է ազատվել մարմնի հտաճ հոտից տնային պայմաններում
19 Հունվարի 2019 - 23:18
Գեղեցկության ինդուստրիան առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են պայքարել մարմնի տհաճ հոտի դեմ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 25995
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն