Facebook   Twitter
 
Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզում զանգվածային թունավորման դեպքից

Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզում զանգվածային թունավորման դեպքից

17 Մայիսի 2018 - 22:39
Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 67 աշխատակից, մայիսի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ, սննդային թունավորման ախտանիշով դիմել է հիվանդանոցներ։ Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:

Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:

Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից:

Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից:

Ժամը 21:00-ի դրությամբ հիվանդանոցներ է դիմել 67 աշխատակից»:
 
Նմանատիպ նորություններ
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20.310 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 9.33 տոկոսը
21 Հոկտեմբերի 2018 - 13:21
Ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 20310 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.33 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան՝ ժամը 8-ին, սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։
Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա զարդեր
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը
21 Հոկտեմբերի 2018 - 12:10
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը։
Հրազդանում ընտրողները պասիվ են. ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմում է 7 տոկոս (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:08
Հրազդանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը բավականին պասիվ է: Թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ին հայտնեց, որ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 3247 քաղաքացի՝ ընտրողների 7 %-ը, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ցածր ցուցանիշ է:
Երեւանը վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի. Արա Բաբլոյան
21 Հոկտեմբերի 2018 - 11:49
Երեւանը ռազմապաշտպանական կառույցից վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի: Այս մասին Երեւանի 2800-ամյակի տոնի առթիվ իր ուղերձում նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
21 Հոկտեմբերի 2018 - 11:34
Հարգելի՛գործընկերներ,

Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզմասնագիտական տոնի առթիվ:
Պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ. Նիկոլ Փաշինյան
21 Հոկտեմբերի 2018 - 11:31
Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնայինն ու ամենակարևորը երկրում ամուր ժողովրդավարություն հաստատելն է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13726
 
Լրահոս`