Facebook   Twitter
 
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քննարկվել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպելու հարցերը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քննարկվել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպելու հարցերը

17 Մայիսի 2018 - 22:50
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 17-ին տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:

Ինչպես տեղեկացրին վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից, մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբել իրենց ուժերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համապատասխան բուժման կազմակերպումը շարունակելու նպատակով: Սա, մասնավորապես, նշանակում է, որ Հայաստանի կլինիկաներում բուժվող մանկական քաղցկեղով հիվանդները կստանան անհրաժեշտ բուժումը, և բուժող բժիշկներն ու օգնության կարիք ունեցող մանկական քաղցկեղով հիվանդները կարող են դիմել հիմնադրամներին՝ անհրաժեշտ օգնության կազմակերպման համար:

Բացի այս պահին առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց, հիմնադրամները համատեղ կաշխատեն նաև ոլորտի առողջացման ու երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ:

Այս նպատակով, խորհրդակցության արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի Աննա Հակոբյանը: Աշխատանքային խմբի կազմում են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը: Աշխատանքային խումբը բաց է համագործակցության և առաջարկությունների համար, և ցանկացողները կարող են կապ հաստատել վերը նշված հիմնադրամների ու անհատների հետ:

Մոտակա շաբաթներին աշխատանքային խումբը կներկայացնի ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը:

«Անհրաժեշտ է նաև նշել, որ մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը պահանջում է բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ և մեր բոլորի՝ նույնիսկ աննշան թվացող աջակցությունը կարող է բերել մեծ արդյունքների: Եթե բոլորս միավորենք մեր ուժերը, ապա կկարողանանք ոչ միայն լուծել մանկական քաղցկեղով երեխաների խնդիրը, այլև քաղցկեղով բոլոր հիվանդների համար ապահովել արժանապատիվ և ժամանակակից բուժում:

Եվ ուրեմն՝ ի գործ:

Ստորև ներկայացվում են հիմնադրամների կոնտակտային տվյալները.

«Առողջության Կամուրջ» հիմնադրամ - www.bridgeofhealth.org

«Մենք ենք» հիմնադրամ - www.menqenq.com

«Օգնեմ» հիմնադրամ - www.ognem.am

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամ - www.cityofsmile.org

«Ֆոնդ100» հիմնադրամ -www.f100.am»,- նշված է Աննա Հակոբյանի գրասենյակի տրամադրած հաղորդագրության մեջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվել է, կասկածյալը բերման է ենթարկվել (տեսանյութ)
17 Օգոստոսի 2018 - 22:45
Օգոստոսի 12-ի գիշերը, երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը:
Ոստիկանության կողմից բերման ենթարկվածը մարիխուանան իրենց թաղում անձամբ է քաղել, չորացրել ծխելու համար
17 Օգոստոսի 2018 - 22:39
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել:
ՀՖՖ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին
17 Օգոստոսի 2018 - 22:33
Օգոստոսի 17-ին կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ավտովթար Բաբաջանյան փողոցում. կա տուժած
17 Օգոստոսի 2018 - 22:27
Օգոստոսի 17-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոլումբիացիներին խնդրել են շոգի պատճառով սեքսից խուսափել
17 Օգոստոսի 2018 - 22:25
Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ էն արել շոգի պատճառով սեքսից հրաժարվել, հայտնում է Associated Press-ը:
Գիտնականները հորմոն են հայտնաբերել, որն առանցքային դեր է խաղում ուղեղի քաղցկեղի բուժման մեջ
17 Օգոստոսի 2018 - 22:17
Բրիտանացի գիտնականները հորմոն են հայտնաբերել, որը ուղեղի չարորակ ուռուցքների բջիջներին ստիպում է ինքնաոչնչանալ:
Ոստիկանապետը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործընկերությանն առնչվող հարցեր
17 Օգոստոսի 2018 - 22:00
Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
17 Օգոստոսի 2018 - 21:55
Օգոստոսի 17-ին՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել. Փաշինյան
17 Օգոստոսի 2018 - 21:48
Ես հանրապետականներին եւ նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել, հիմա էլ նույն խորհուրդն եմ տալիս։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12843
 
Լրահոս`