Facebook   Twitter
 
Կաթի մթերման գները մինչև մայիսի 25-ը կմնան անփոփոխ

Կաթի մթերման գները մինչև մայիսի 25-ը կմնան անփոփոխ

17 Մայիսի 2018 - 23:05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է կաթի մթերման գնին։
Նախարար Խաչատրյանը պարզաբանել է, որ ձմռան ամիսներին մթերման գները բավականին բարձր են եղել` 200-220 դրամի սահմաններում։ Նա հավելել է, որ այս տարին բարենպաստ է, կենդանիներն արդեն արոտում են գտնվում, շուկայում կաթի առաջարկը բավականին բարձր է։

Նախարարը հավելել է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ «ձմեռային» գներով չեն կարող մթերել շուկայում առկա կաթն առանց վերջնական արտադրանքի գնի վերանայման։ Կաթի գնի բարձրացումը կարող է նվազեցնել Հայաստանում կաթի սպառումը և բացասական ազդեցություն ունենալ արտահանման վրա։ Այդուհանդերձ, հաշվի առնելով կաթ արտադրողների խնդրանքը և գիտակցելով, որ կաթը հազարավոր տնային տնտեսությունների հիմնական, եթե ոչ միակ եկամտի աղբյուրն է, կիրակի օրը ՀՀ առաջին փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման արդյունքում նրանք որոշել են որոշակի ժամանակ գնային փոփոխություններ չկատարել։

Նախարարը հայտնել է, որ նախօրեին Գյուղատնտեսության նախարարությունում նույնպես հանդիպում է տեղի ունեցել խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև մայիսի 25-ը չվերանայել հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները։

«Խոսքը գները ֆիքսելու և միևնույն գնով մթերելու մասին չէ, պարզապես կաթնամթերք արտադրողները խոստացել են, ընդառաջել են մեր և կաթ արտադրողների խնդրանքին՝ մինչև ամսի 25-ը մթերման գինը պահպանել, այսինքն՝ինչ գնով որ տարբեր կաթնամթերք արտադրողները մթերել են, շարունակեն մթերել»,- հստակեցրել է գյուղատնտեսության նախարարը։

Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 23-ին կաթնամթերք արտադրողները նախատեսում են խորհրդակցություն կազմակերպել, որի ընթացքում կհստակեցվի հետագա գնային քաղաքականությունը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հունվարի 22/23-ին
22 Հունվարի 2019 - 09:37
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 22-ին ժամը 09։00-ից մինչեւ հունվարի 23-ը ժամը 09։00-ն կդադարեցվի՝ Մեղրի քաղաքի և Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը:
«168 ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք», հրահանգվել է խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ
22 Հունվարի 2019 - 09:34
«168 ժամ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները եւ վճարեն հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:
«Ժողովուրդ». Ինչ միտում է տեսնում ՀՅԴ-ն Փաշինյանի «անսպասելի» ուղերձում
22 Հունվարի 2019 - 09:31
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»:
Ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. ուղևորներից մեկը տեղում մահացել է
22 Հունվարի 2019 - 09:30
Հունվարի 22-ին` ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր - Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 22-ի ռոմանտիկ հորոսկոպը
22 Հունվարի 2019 - 09:28
ԽՈՅԵՐ

Սերը հզոր պատճառ է, որպեսզի ստիպեք ձեզ փոխվել դեպի լավը։ Եթե այդ փոփոխություններն արդեն հասունացել են, ժամանակն է դրանցով զբաղվել հենց այսօր։ Ի դեպ, ձեր սիրելին կարող է օգնել ձեզ այդ հարցում։
«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանին զանգահարած մարդը մահացել է. մանրամասներ Արմեն Գեւորգյանի գործով
22 Հունվարի 2019 - 09:26
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը եւս նրան չկալանավորի:
Աճուրդի կհանվի Մերիլին Մոնրոյի մազափունջը
22 Հունվարի 2019 - 09:04
20-րդ դարի ամենահմայիչ դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի մահից տասնամյակներ են անցել, սակայն աստղային շիկահերի հետ կապված տարբեր իրեր պարբերաբար աճուրդի են հանվում ու մեծ հետաքրքրություն առաջացնում գնորդների շրջանում, գրում է Luxury Launches-ը:
«Իրատես». Լուրջ փոփոխություններ են սպասվում. Արմեն Գրիգորյանը կփոխարինի Տիգրան Մուկուչյանին
22 Հունվարի 2019 - 09:02
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաեւ ոստիկանությունում, այդ թվում եւ ԱԱԽ կառույցի եւ ԿԸՀ համակարգերում:
Google-ը տուգանել է 50 մլն եվրոյով
22 Հունվարի 2019 - 08:55
Ֆրանսիայի ՏՏ եւ մարդու իրավունքների հարցով հանձնաժողովը (CNIL) ի Google ինտերնետային ընկերությանը՝ օգտատերերի անձնական տվյալները մշակելու եւ օգտագործելու նպատակով նրանց համաձայնությունը ստանալիս ոչ բավարար տեղեկատվություն տալու համար՝ գրում է «Վեդոմոստի»-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15170
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Google-ը տուգանել է 50 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Երգչուհի Շինեդ Օ’Քոնորի 14-ամյա որդին կորել է
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն