Facebook   Twitter
 
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել այրված դի հայտնաբերելու դեպքով (Լուսանկարներ)

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել այրված դի հայտնաբերելու դեպքով (Լուսանկարներ)

17 Մայիսի 2018 - 23:28
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով։
2018 թվականի մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ 3-րդ գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին՝ փոսի մեջ, այրված դի կա։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննության ընթացքում Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հին խճուղի փողոցի՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տանը կից քարի արտադրամասի դիմացի ճանապարհահատվածից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել է անձը չպարզված, մետաղական լարով կապված եւ այրված արական սեռի դիակ: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել են նաեւ կտրած-ծակած վնասվածքներ։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության դեպքի առթիվ, մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվում են մեծածավալ անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը եւ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախնական տվյալներով՝ տուժածը 25-30 տարեկան, միջին կազմվածքի տղամարդ է, ով ունեցել է մշակված մորուք։ Դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ, մասնավորապես՝ ուսահոդերի շրջանին՝ ութանկյուն դաջվածքներ, աջ բազկին դաջված դիմանկար՝ նմանեցվում է Հիսուսին, աջ եւ ձախ ծնկահոդերին՝ աստղանման դաջվածք։

Կից հրապարակում են տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները եւ խնդրում բոլոր նրանց, ովքեր կճանաչեն դրանք կամ որեւէ տեղեկություն ունեն տուժողի ինքնության վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Տգեղ կին չկա, կան չբավարարված ու չֆինանսավորված կանայք». Եվա Ռիվաս
26 Մայիսի 2018 - 00:00
Եվա Ռիվասը ժամանակ է անցկացնում Մոնտե Կարլոյում, Նիսում, Մոնակոյում, Սան Տրոպեում ու Կաննում: Instagram-ի իր էջում նա գրել է:
Ստուգումները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են
25 Մայիսի 2018 - 23:47
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում
25 Մայիսի 2018 - 23:40
Մայիսի 25-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը
25 Մայիսի 2018 - 23:35
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի հետքերով. «Սփայս» տեսակի թմրամիջոց են օգտագործել
25 Մայիսի 2018 - 23:28
Ապրիլի 26-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան
25 Մայիսի 2018 - 23:24
«Կիսաբաց» լուսամուտներ հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը գրում է.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
25 Մայիսի 2018 - 23:11
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Նախագահ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի
25 Մայիսի 2018 - 23:02
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ
25 Մայիսի 2018 - 22:55
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11519
 
Լրահոս`