Facebook   Twitter
 
Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում հետևում է պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչներին. ՀԱԱՊ

Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում հետևում է պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչներին. ՀԱԱՊ

07 Հունիսի 2018 - 09:24
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություներով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն:
ՀԱԱՊ-ը պատիվ ունի աշխատել ԱՄՆ դեսպանության հետ, որը նույնպես հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի անդամ: Լոբբիստական գործունեության միջոցով ՀԱԱՊ-ը տարբեր ոլորտներում ներկայացնում և պաշտպանում է իր անդամ կազմակերպությունների շահերը Հայաստանի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և ավելի լայն բիզնես շրջանակներին:

Կայուն զարգացող բիզնեսները, որոնք սերտորեն առնչվում են առողջ տնտեսական, սոցիալական և բնապահպանական համակարգերի հետ, կարող են ստեղծել կայուն տնտեսական արժեք և լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի և ամուր համայնքների ստեղծման մեջ:

Այս առումով ՀԱԱՊ-ը հավատարիմ է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող իր բոլոր անդամ կազմակերպությունների համար առողջ բիզնես և ներդրումային միջավայրի ապահովումն աջակցելու առաքելությանը: Հայաստանի անդամակցությունը Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնությանը, որին ՀԱԱՊ-ը աջակցել է, արդեն իսկ հնարավորություն է ընձեռում ոլորտում թափանիցկության և հաշվետվողականության համար: Այդուհանդերձ, ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է
ավելին:

ՀԱԱՊ-ը կիսում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում համարժեք բնապահպանական կառավարման չափանիշների ացակայութան մտահոգությունը, միաժամանկ վստահ լինելով, որ վերջին տասնամյակներում ոլորտն աշխարհում լրջորեն անդրադարձել է հանքարդյունաբերությունում բնապահպանական և սոցիալական կառավարման խնդիրներին, առաջարկելով մի շարք ինստիտուցիոնալ լուծումներ: Այս առումով ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչները, օրինակ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողականի չափանիշները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողականի պահանջները, հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդի (ICMM) ստանդարտները և մի շարք այլ ռազմավարական պահանջներ կարող են կիրառվել նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Այս քայլով Հայաստանում զգալիորեն կբարձրանա պատասխանատվության նշաձողը ոլորտում:

ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները, ինչպես օրինակ Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում, արդեն իսկ որպես նշաձող հետևում է այս չափանիշներին և սա կարող է օրինակ դառնալ ոլորտում հավասար չափանիշների կիրառման համար:

Որպես բիզնեսում հավասար պայմանների և արդար մրցակցության աջակից՝ ՀԱԱՊ-ը վստահ է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, որը հնարավորություն կստեղծի ավելի կայուն և թափանցիկ հանքարդյունաբերության կազմակերպման համար՝ ի նպաստ մեր երկրի:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20.310 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 9.33 տոկոսը
21 Հոկտեմբերի 2018 - 13:21
Ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 20310 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.33 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան՝ ժամը 8-ին, սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։
Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա զարդեր
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը
21 Հոկտեմբերի 2018 - 12:10
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը։
Հրազդանում ընտրողները պասիվ են. ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմում է 7 տոկոս (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:08
Հրազդանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը բավականին պասիվ է: Թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ին հայտնեց, որ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 3247 քաղաքացի՝ ընտրողների 7 %-ը, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ցածր ցուցանիշ է:
Երեւանը վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի. Արա Բաբլոյան
21 Հոկտեմբերի 2018 - 11:49
Երեւանը ռազմապաշտպանական կառույցից վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի: Այս մասին Երեւանի 2800-ամյակի տոնի առթիվ իր ուղերձում նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
21 Հոկտեմբերի 2018 - 11:34
Հարգելի՛գործընկերներ,

Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզմասնագիտական տոնի առթիվ:
Պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ. Նիկոլ Փաշինյան
21 Հոկտեմբերի 2018 - 11:31
Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնայինն ու ամենակարևորը երկրում ամուր ժողովրդավարություն հաստատելն է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13767
 
Լրահոս`