Facebook   Twitter
 
Մանե Թանդիլյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Մանե Թանդիլյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

07 Հունիսի 2018 - 14:41
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը երեկ այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ ծանոթանալու Իզմիրլյան հիմնադրամի նախաձեռնած մեծամասշտաբ շինարարական և բարեկարգման ծրագրի արդյունքներին։
Նախարարը «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ առաջին այցի ընթացքում ծանոթացել է առանց ծնողական խնամքի մնացած հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն իրականացնող հաստատության տարածքին, շփվել է երեխաների հետ, լսել հիմնական խնդիրների վերաբերյալ աշխատակիցների դիտարկումները։

Այցելությանը մասնակցում էին նաև Իզմիրլյան հիմնադրամի գլխամասային գրասենյակի տնօրեն Գրեգ Ջրեջյանը, հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Վերջիններս նախարարի հետ միասին ծանոթացան կատարված աշխատանքներին, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։

108 երեխայի խնամքն ապահովող կառույցն արդեն 5 տարի աշխատում է բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հակոբյանը նշել է, որ վերջին շինաշխատանքների շնորհիվ այսօր մանկատունն ունի հաշմանդամ երեխաների խնամքի համար անհրաժեշտ գրեթե բոլոր ենթակառուցվածքները։

Այնուամենայնիվ, մանկատան աշխատակիցների դիտարկմամբ՝ դեռևս առկա են տարաբնույթ հիմնախնդիրներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ:

Գերակա խնդիրների շարքում շարունակում են մնալ չափահաս դարձած սաների կացության, ինչպես նաև՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նրանց ինքնաիրացման մարտահրավերները:

Թիրախավորված աջակցության կարիք ունեն նաև այն ընտանիքները, որոնք ցանկություն ունեն իրենց երեխաներին տուն վերադարձնելու, սակայն սոցիալական պայմաններն ու բժշկական օգնությանն առնչվող խնդիրները թույլ չեն տալիս դա անել։ Նախարարը նշեց, որ այս խնդիրներն իր ուշադրության կենտրոնում են, սակայն դրանց լուծման համար կարևոր է ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Շրջայցից հետո հյուրերը դիտել են մանկատան սաների մասնակցությամբ ուրախ միջոցառում։ «Ես ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ, դուք շատ լավ երեխաներ եք, գեղեցիկ ու տաղանդավոր»,- նշել է նախարարը՝ իր երախտագիտությունը հայտնելով բոլոր այն կառույցներին, որոնք օգնում են պետությանը՝ հոգ տանելու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին։

Իզմիրլյան հիմնադրամի նախաձեռնած շինարարական աշխատանքներն իրականացվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։ Տարածքը հարմարեցվել է երեխաների կարիքներին, ջերմամեկուսացվել են շենքի կողային ճակատները, կատարվել են նաև բակի ասֆալտապատման, ցանկապատի վերանորոգման աշխատանքներ: Տարածքի կանաչապատումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Ես շնորհակալ եմ այս թիմային աշխատանքի համար»,- նշեց Գրեգ Ջրեջյանը՝ հավաստիացնելով, որ հիմնադրամը կշարունակի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ին իր աջակցությունը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ «գանգստերների նմանակող»
20 Ապրիլի 2019 - 19:51
Կրկնակի օսկարակիր Սթիվեն Քոլբերթի հետ երեկոյան շոուում Հոլիվուդի կինոաստղ Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ գանգստերների նմանակող», գրում է The Guardian-ը։
Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են ընթանում. կան ձերբակալվածներ
20 Ապրիլի 2019 - 19:48
Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:
Ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային
20 Ապրիլի 2019 - 19:46
Հնդկաստանում, ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային, որը բակում քնած է եղել մոր կողքին՝ հայտնում է Daily Mail-ը։
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր
20 Ապրիլի 2019 - 19:45
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը՝ ցրտահարության վտանգ չկա. Գագիկ Սուրենյան
20 Ապրիլի 2019 - 19:43
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Տրավոլտան, ինչպես և 40 տարի առաջ, իր բարձունքում է. դերասանը կրկնեց իր պարային շարժումը
20 Ապրիլի 2019 - 19:39
65-ամյա հայտնի դերասանը վերջերս երկրպագուների հետ կիսվեց 1977 թ. էկրանավորված «Շաբաթ երեկոյի տենդ» ֆիլմի մասին հրաշալի լուրը։ Սաունդթրեքի ալբոմը վաճառվել է ռեկորդային թվով, որի պատվին Տրավոլտան նկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը:
Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը
20 Ապրիլի 2019 - 19:38
Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները:
Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում
20 Ապրիլի 2019 - 19:37
Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՏV 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մոտ 200 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է
20 Ապրիլի 2019 - 19:35
108-ամյա Էնի Ուիլսոնը Հյուսիսային Կարոլինայից ամեն ուրբաթ մի բաժակ լավ գինի է խմում։ Այդ ավանդույթը առաջ է եկել տարիներ առաջ, եւ երկարակյաց կինը իրեն չի զրկում այդ հաճույքից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17764
 
Լրահոս`