Facebook   Twitter
 
Սյունեցիները դիմել են վարչապետին՝ հանքարդյունաբերական մի շարք ծրագրեր ժամանակավորապես դադարեցնելու համար

Սյունեցիները դիմել են վարչապետին՝ հանքարդյունաբերական մի շարք ծրագրեր ժամանակավորապես դադարեցնելու համար

09 Հունիսի 2018 - 00:09
Այսօր 9 հասարակական կազմակերպությունների և 3 կուսակցությունների (ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանագիր», «Երկիր Ծիրանի») սյունեցի ներկայացուցիչներն առաջարկ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի բնապահպանական առաջնահերթ հարցերի վերաբերյալ: Այս մասին hetq.am տեղեկացրել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ առաջարկի առիթը Փաշինյանի կողմից արված ինքնակազմակերպման կոչն է, ըստ որի՝ հանրությանն առաջնահերթ մտահոգող հարցեր կարող են ներկայացնել:
Ա. Փարսադանյանի փոխանցմամբ՝ առաջարկի տեքստում ասվում է, որ «Ոչ մի նոր հանք Հայաստանում» կարգախոսը հանրային անբեկանելի պահանջ է, որը գերակա է բոլոր օրենքների նկատմամբ, և այն պետք է օրակարգային հարց համարվի համաժողովրդական վստահություն վայելող կառավարության համար:

Նախաձեռնողներն առաջարկել են Սյունիքի մարզի բնապահպանական իրավիճակը դիտարկել ազգային անվտանգության ապահովման տեսակետից՝ օգտագործելով օրենսդրական հնարավոր գործիքակազմ, ապա առաջարկել ժամականավորապես դադարեցնել մի շարք ծրագրերի ընթացքը, որոնք կխորացնեն մարզի բնապահպանական խնդիրները:

Այդ ծրագրերն են.

-«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի ցեմենտի արտադրամասի հիմնումը Կապանում

-«Գեղի գօլդ» ՍՊԸ-ի երկրաբանական հետախուզական աշխատանքների իրականացումը

-«Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Գեղի գետի վրա փոքր հէկի կառուցումը

-«Ագապե» ՍՊԸ-ի գազի, նավթի երկրաբանական հետախուզական աշխատանքները

-«Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ի ոսկու և բազմամետաղ հանածոների որոնում Ծավի և Մեղրու հատվածում

-«Չուդո մետալ» ՍՊԸ-ի՝ Ծավ գյուղում բազմամետաղ հանածոյի որոնումը

-«Պոլիմետալ» ՍՊԸ-ի Լիճքվազ-Թեյի բազմամետաղ հանքաքարի արդյունահանումը

-«Պոլի Արմ» ՍՊԸ-ի երկրաբանական հետախուզական աշխատանքները Կապանի տարածաշրջանում

-«Թաթսթոուն» ՍՊԸ-ի՝ Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը

Մարինե Մարտիրոսյան
 
Նմանատիպ նորություններ
Մկրտության ժամանակ երեխային հարվածած քահանային ժամանակավորապես ազատել են գործերից
23 Հունիսի 2018 - 11:43
Ֆրանսիայում կաթոլիկ քահանան հեռացվել է գործերից, երբ տեսագրությունը, որտեղ նա հարվածում է երեխային, վիրուսային է դարձել, հաղորդում է IOL-ը։
1 միլիոն 419 հազար դրամ. ՀՖՖ-ն տուգանել է «Շիրակ» ակումբին
23 Հունիսի 2018 - 11:37
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Լիբանանում հանուն զբոսաշրջիկների կին ոստիկաններին կիսատաբատներ են հագցրել
23 Հունիսի 2018 - 11:30
Լիբանանի Բուրմանա քաղաքի քաղաքապետը երիտասարդ կին ոստիկաններին որոշել է կիսատաբատներ հագցնել՝ հանուն զբոսաշրջիկներ ներգրավելու և երկրի իմիջը բարելավելու, հաղորդում է RT-ն։
Դանակահարություն Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում
23 Հունիսի 2018 - 11:26
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի կտրած-ծակած վերք արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:
Դիրքերում մահացած պայմանագրային զինծառայողը 3 երեխաների հայր էր. ընտանիքն ապրում է փայտե տնակում
23 Հունիսի 2018 - 11:22
N զորամասի մարտական դիրքերում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը 45 տարեկան էր, 3 երեխաների հայր:
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Արմեն Սարգսյանին
23 Հունիսի 2018 - 11:14
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Չարենցավանում «Հոնդա» մակնիշի մեքենան այրվել է
23 Հունիսի 2018 - 11:12
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 03:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 16 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Լեհաստանում փոթորիկը սպանել է փոխքաղաքապետին
23 Հունիսի 2018 - 10:55
Լեհաստանի Վոլոմին քաղաքում ծառն ընկել է փոխքաղաքապետի վրա, ինչի հետևանքով տղամարդը զոհվել է։ Տարերքի հետևանքով ևս տասը մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է TCH-ը։
Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին հրդեհել է բնակարանը
23 Հունիսի 2018 - 10:42
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի 3-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում (բնակիչը ոչ սթափ վիճակում հրդեհել է այն):
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13536
 
Լրահոս`