Facebook   Twitter
 
Սարամեջ համայնքի ղեկավարը պահանջել եւ ստացել է 2000 ԱՄՆ դոլար (Տեսանյութ)

Սարամեջ համայնքի ղեկավարը պահանջել եւ ստացել է 2000 ԱՄՆ դոլար (Տեսանյութ)

09 Հունիսի 2018 - 00:34
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել:

Նշված վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մի քաղաքացուց պահանջել եւ ստացել է 2000 ԱՄՆ դոլար, որի դիմաց, 2017 թվականի հունիսի 1-ին, նվիրատվության պայմանագրով այդ քաղաքացուն է տրամադրել գյուղի 16-րդ փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 177 քմ. մակերեսով անավարտ կառույցը, 184 քմ. մակերեսով շինություն եւ մոտ 1 հա հողամաս:

Ընդունվել է հաղորդում:

Կատարվում է քննություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը
18 Սեպտեմբերի 2018 - 23:49
Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին:
Երիտասարդ ընտանիքը կես մլն դրամի գողություն է կատարել «Դալմա» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 23:37
«Դալմա» առևտրի կենտրոնում երիտասարդ ընտանիքն անկաշկանդ վերցրել է կես միլիոն դրամ արժողությամբ հեռախոսը,- այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ռիչարդ Գիրի երիտասարդ կինը հաստատել է, որ երեխա է սպասում
18 Սեպտեմբերի 2018 - 23:36
Օրերս Ռիչարդ Գիրի 35-ամյա կինը՝ իսպանացի լրագրող Ալեխանդրա Սիլվան, սոցցանցի իր էջում հաստատել է, որ իրենց ընտանիքում շուտով ավելացում է սպասվում։
1.6 մլն դոլար. Պակիստանի վարչապետն աճուրդի է հանել իր շքեղ մեքենաները
18 Սեպտեմբերի 2018 - 23:33
Պակիստանի նորընտիր վարչապետ Իմրան Խանը, որը խոստացել էր հրաժարվել շքեղ ապրելակերպից ու բոլոր ճոխություններից, վաճառքի է հանել ի պաշտոնե իրեն հատկացված թանկարժեք մեքենաները:
Գայթակղիչ Եվա Բաղդասարյանի նոր հոլովակը
18 Սեպտեմբերի 2018 - 23:29
Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն Instagram-ի էջի հետեւորդներին վերջերս պարբերաբար ներկայացնում է լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգտից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:
«Փոքր-ինչ տարօրինակ է, բայց սա ես եմ». Լուսինե Թովմասյանն անճանաչելի կերպարում
18 Սեպտեմբերի 2018 - 23:18
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. 6 ժամ ջուր չի լինի
18 Սեպտեմբերի 2018 - 23:16
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին ժամը 08։00-14։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ջրամատարակարարումը:
Մեր սահմանին, մեր դիրքերում հզոր տղերք են կանգնած. վարչապետը` «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին
18 Սեպտեմբերի 2018 - 23:10
Երբ ասեցի Գեղարքունիքի մարզում եմ, աչքս կպել էր, կամ շատ արագ են քշել, պարզվեց՝ Կոտայքի մարզում ենք, համենայնդեպս, եթերը երբ ավարտվեց մի քանի րոպե հետո մտանք Երևան ու էդ գայթակղությանը չդիմացա գալ էստեղ ու ձեզ ողջունել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14890
 
Լրահոս`