Facebook   Twitter
 
Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարեւորագույն պաշարները. Ամուլսարում տեսչական ստուգումներ կանցկացվեն

Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարեւորագույն պաշարները. Ամուլսարում տեսչական ստուգումներ կանցկացվեն

10 Հունիսի 2018 - 10:02
Կառավարությունը մտադիր է ստեղծել որեւէ խումբ կամ հանձնաժողով, որը կքննի, կքննարկի Ամուլսարի հանքի շահագործման հարցը ավելի մանրամասն. խորությամբ:
Այս մասին հայտնեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհարագրագետ Լեւոն Գալստյանը` նշելով, որ այս մասին ասել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` Ամուլսարի շահագործմանը դեմ եւ հանք տանող ճանապարհները փակած ցուցարարների հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ փոխվարչապետը խոստացել է նաեւ տեսչական ստուգումներ անցկացնել Ամուլսարում:

Լեւոն Գալստյանի խոսքով «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը մի քանի օր առաջ իր դիրքորոշումը հայտնել էր շանտաժի եւ սպառնալիքների տոնով, այդ իսկ պատճառով իրենց այլեւս չի հետաքրքրում ընկերության դիրքորոշումը, իրենց միայն հետաքրքրում է Հայաստանի բնության պահպանումը:

«Իրենց միայն ներդրումներն են հետաքրքրում, երբ որ բնությունը քանդելու, ոչնչացնելու , ջրերն աղտոտելու համար սարքավորումներ են ներկրում եւ դրա համար փող են վճարում, դա ներդրում չի: Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարեւորագույն պաշարները, դա ապացուցված փաստ է, այդքանը միայն բավական է, որ հանքավայրը չշահագործվի, քանի որ վտանգվում է Որոտան մտնող գետերը, Կեչուտի ջրամբարը, Ջերմուկի հանքային ջրերը եւ ի վերջո Որոտան- Արփա ջրատարով նաեւ Սեւանա լիճը»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են վերաբերում այն փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունը կապում են Լիդիան Արմենիա ընկերության հետ, Լեւոն Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք այս հարցով դիմել են նախագահին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

Մասնավորապես նախագահին ուղղված նամակում նրանք հետեւյալ պարզաբանումներն են պահանջել նախագահից. Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ․ դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ, որ բաժնետերերն են առաջադրել ձեր թեկնածությունը, եւ ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից: Նախագահից այս հարցերի վերաբերյյալ դեռ պարզաբանումներ չեն ստացել:

Նշենք, որ բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը եւ այն պետք է դադարեցվի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
21 Հունվարի 2019 - 16:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Երևանում թափառող շները հարձակվել են երեխաների վրա. ավագանու անդամն ահազանգում է. armdaily.am
21 Հունվարի 2019 - 15:06
«Աջափնյակ վարչական շրջանի թիվ 49 մանկապարտեզի ծնողներից ահազանգ է եղել, որ կատաղած շներ կան տարածքում և արդեն մի քանի օր շարունակ ծնողները երեխաներին մանկապարտեզ տանելու ընթացքում հարձակման են ենթարկվում»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանը և հավելեց.
«Հայանտառ»-ի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն. Ապօրինի հատվել է 5455 ծառ
21 Հունվարի 2019 - 13:33
2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի եւ «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։
Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ
21 Հունվարի 2019 - 11:04
ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ եւ փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետեւյալ նոր պահանջները․
Հուվարի 21-ի գիշերը կտեսնենք «Արյունոտ սուպերլուսինը»
20 Հունվարի 2019 - 23:57
Աստղային երկնքի սիրահարները պատրաստվում են տեսնել երեք աստղագիտական երեւույթների բավականին հազվադեպ համադրությունը, որը կոչվում է «Արյունոտ սուպերլուսին», հաղորդում է BBC-ն:
Ծառի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից․ «Բնապահպանի տուն»
20 Հունվարի 2019 - 21:58
«Բնապահպանի տուն» բնապահպանական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոմանք ծառերի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից։
Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը. Ոստիկանություն
19 Հունվարի 2019 - 16:06
Հունվարի 14-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները շրջաայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու հատված ճյուղ:

Հերթական փոքր ՀԷԿ-ը Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքու՞մ է կառուցվելու․ ՀԲՃ
18 Հունվարի 2019 - 16:53
ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված է «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի պահպանության լրամշակված աշխատանքային նախագիծը։
«Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում. հայտարարություն
18 Հունվարի 2019 - 11:47
«Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում, իսկ քննվող դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ եւ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ դեմ որեւէ դատական հայց չի հարուցել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վալեքս» խումբը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 120
 
Լրահոս`