Facebook   Twitter
 
ԿԸՀ-ն հրապարակել է կիրակի անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է կիրակի անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները

11 Հունիսի 2018 - 12:50
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակի օրը Հայաստանի 18 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Ըստ ԿԸՀ տեղեկատվության՝ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի գյուղապետ է ընտրվել Ավետիս Մուրադյանը՝ ստացած 197 քվեներով, իսկ նրա մրցակից Զորայր Կարապետյանը ստացել է 195 ձայն: Նշենք, որ անվավեր քվեաթերթիկների թիվը 10 է:

Արարատի մարզի Գոռավան համայնքում գյուղապետ է ընտրվել Արսեն Բազիկյանը՝ 508 քվեներով: Նշենք, որ այս գյուղում համայնքի ղեկավարի 5 թեկնածու կար, որոնցից 2-րդ տեղում է Վարդգես Դվոյանն՝ իր 249 ձայներով, Վահագն Խաչատրյանը՝ 66, Վահե Նիկողոսյանը՝ 44, Վարդան Պետրոսյանը՝ 181 ձայներով:

Լոռու մարզի Անտառաշեն համայնքում ընտրվել է գրանցված միակ թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը՝ 61 քվեով, Գեղասար համայնքում՝ Վարազդատ Գրիգորյանը՝ 206 կողմ ձայներով:

Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի գյուղապետ է ընտրվել Հովիկ Զաքարյանը, Դավթաշենի գյուղապետ է ընտրվել Գևորգ Հովհաննիսյանը, Դպրեվանքի գյուղապետ է ընտրվել Արամայիս Կասաբովը, Նոր Արթիկի գյուղապետ է ընտրվել Վարդգես Ներսիսյանը:

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում ընտրվել է Վարդգես Ներսիսյանը՝ 158 ձայներով։ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի գյուղապետ է ընտրվել Ազատ Ավետիսյանը: Այստեղ թեկնածուները 4-ն են եղել. Ազատ Ավետիսյանը ստացել է 584 ձայն։

Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի գյուղապետ է ընտրվել Նորայր Հարությունյանը, իսկ Տորֆավանի գյուղապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը:

Արմավիրի մարզի Մարգարա համայնքում գյուղապետ է ընտրվել Էդգար Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. համայնքներից 8-ում անցկացվեցին միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

10 համայնքներում գյուղապետի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ն ինքնաառաջադրվածներ էին, 4-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և 1 թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ավարտին, նախնական տվյալներով, մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 54.67%` 15 հազ. 487 ընտրողից։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վանեվան համայնքում (75.95%) համայնքներում, ամենացածրը՝ Նոր Արտամետում (20.70%)։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ
22 Մարտի 2019 - 00:01
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
21 Մարտի 2019 - 23:55
Մարտի 21-ին, ժամը 11:31-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը. մամուլի քարտուղար
21 Մարտի 2019 - 23:48
Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը:
Քայլի Ջենները համացանցի օգտատերերին ցնցել է սկանդալային կերպարով
21 Մարտի 2019 - 23:38
21-ամյա Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է սկանդալային կերպարում։
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են «բաց հասանելիությամբ»
21 Մարտի 2019 - 23:36
Սոցցանցի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են բաց հասանելիությամբ՝ առանց կոդավորման:
Համբերությունը հատեց․ Մարատ Բաշարովի կինը բաժանվել է եւ վերցրել երեխային
21 Մարտի 2019 - 23:31
Մարատ Բաշարովն ու նրա կինը՝ Ելիզավետա Շեւիրկովան, բուռն եւ հրապարակային պարզաբանումներից հետո վերջապես հանգեցին իրենց հարաբերությունների տրամաբանական ավարտին։
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է
21 Մարտի 2019 - 23:23
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:
19-ամյա աղջիկը 23 միլիոն է վաստակել չինացի երեխաների համար անուններ ընտրելով
21 Մարտի 2019 - 23:19
Անգլիայի բնակչուհի 19-ամյա Բո Ջեսափը մի ամբողջ կարողություն է վաստակել գաղափարի շնորհիվ, որը մտահղացել է Չինաստան կատարած ուղևորության ժամանակ:
Աղմուկ՝ Հարավային Կորեայում․ հյուրանոցներում ապրողներին գաղտնի հետեւել են համացանցում
21 Մարտի 2019 - 23:12
Հարավային Կորեայի տարբեր հյուրանոցների ավելի քան 1500 ապրողներ զոհ են դարձել չարագործներին, որոնք նկարահանել են նրանց թաքնված տեսախցիկներով եւ իրական ժամանակում հեռարձակել են համացանցում՝ հայտնում է BBC-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17364
 
Լրահոս`