Facebook   Twitter
 
ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորել է սեղմ ժամկետներում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորել է սեղմ ժամկետներում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ

12 Հունիսի 2018 - 13:16
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների` անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները:
«Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաև այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով և դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձևավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում: Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո:

Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. այս դեպքում արդեն, բացի մայր գումարից և տույժերից, կկիրառվեն նաև տուգանքներ:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցրել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները. «Հետևողական ենք լինելու և շարունակական գործողություններով հասնելու ենք նրան, որ տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Հանդիպման ընթացքում գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել նոր իրավիճակի և նոր լուծումների հետ կապված ու տեղում սպառիչ պատասխաններ ստացել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակում է քննարկումները ոլորտային խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները
21 Հոկտեմբերի 2018 - 14:07
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային:
Սասուն Միքայելյանը և իր ազատամարտիկ ընկերները Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբում են
21 Հոկտեմբերի 2018 - 14:04
Հրազդանում Սևակ Միքայելյանի կենտրոնական շտաբում կուտակումներ են, այստեղ են գալիս ինչպես Սևակ Միքայելյանի թիմակիցներ, այնպես էլ քաղաքացիներ:
Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ
21 Հոկտեմբերի 2018 - 14:00
Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20.310 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 9.33 տոկոսը
21 Հոկտեմբերի 2018 - 13:21
Ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 20310 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.33 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան՝ ժամը 8-ին, սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։
Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա զարդեր
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը
21 Հոկտեմբերի 2018 - 12:10
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երեւանի տոնը։
Հրազդանում ընտրողները պասիվ են. ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմում է 7 տոկոս (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:08
Հրազդանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը բավականին պասիվ է: Թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ին հայտնեց, որ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 3247 քաղաքացի՝ ընտրողների 7 %-ը, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ցածր ցուցանիշ է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14105
 
Լրահոս`