Facebook   Twitter
 
6-րդ վարչությունը տարել է 5 տարվա փաստաթղթերը, հասկանալի է, որ ուզեն, ինչ որ բան կգտնեն. Նորայր Դավիդյան

6-րդ վարչությունը տարել է 5 տարվա փաստաթղթերը, հասկանալի է, որ ուզեն, ինչ որ բան կգտնեն. Նորայր Դավիդյան

12 Հունիսի 2018 - 17:32
Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ում լարված ու խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ հաստատության ավտոմեխանիկ Արմենը, որոշել է խոսել:
Վերջինիս պնդմամբ՝ 10 տարի աշխատում է կենտրոնում, բայց աշխատավարձ չի ստացել, թեպետ ստորագրել է աշխատավարձի ցուցակը: «Իմ սխալն էլ հենց դրանում է, որ ստորագրել եմ, բայց գումարը չեմ ստացել»,- փաստում է նա: Արմենի հավաստմամբ՝ 10 տարվա ընթացքում արձակուրդային ստացել է մեկ ամիս առաջ. «Տվեցին, որ բերանս փակեն: Բերան փակելը որն ա, համ էդքան փող տամ, համ էլ բռնեք ինձ գործից հանեք, ոնց կարելի յա»:

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի գլխավոր հաշվապահի տեղեկատվությամբ՝ մոտ 140 աշխատակիցներից, մոտ 40-ը աշխատավարձը ստանում են հաշվապահությունից՝ կանխիկ: «Մեկը բանկոմատից չի կարողանում օգտվի, մեկը՝ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունի: Մեր տնօրենն էլ կոնկրետ ստեղից ա ստանում, ըստ ցանկության: Պրինցիպի ինձ ձեռ ա տալիս, որ բանկոմատից ստանան, ավելորդ թղթաբանություն չենք անի»,- HayNews.am-ի հետ զրույցում տեղեկացրել է կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն, գլխավոր հաշվապահ Լաուրա Խաչատրյանը:

Արմենը ևս այն 40 աշխատակիցների շարքում է, ով աշխատավարձը կանխիկ է ստանում: Արմեն Բալյանի խոսքով, իրեն աշխատանքի ընդունելիս հստակ պայման է դրված եղել: «Երբ ինձ ընդունում էին աշխատանքի, պայմանն այսպիսին էր, ինձ է հանձնվում կենտրոնի ավտոսպասարկման կետերից երկուը, փոխարենը ես աշխատավարձ չեմ ստանում, ամսական էլ 100 դոլար տալիս եմ իրենց, իմ լևի գործերի փողից: Այդպես է եղել ուղիղ 10 տարի»,- HayNews.am-ի հետ զրույցում հավաստիացրել է 61-ամյա Արմենը: Ո՞ւմ է տվել գումարները հարցին վերջինս պատասխանեց. «Ես տնօրենի հետ ոչ տվել, ոչ առել եմ, իմ գործը Լաուրայի հետ է եղել: Լաուրան հիմնարկի տնօրենն ա, պահակն ա, տնտեսվարն ա, գլխավոր բժիշկն ա: Սաղ Լաուրայի ձեռն ա, Լաուրան ընդունում ա, Լաուրան՝ ազատում»:

Լաուրա Խաչատրյանն էլ հավաստիացրեց, որ Արմենի հետ որևէ շփում չի ունեցել, գիտի որ հարբեցող է: «Էս վերջում իրան շատ վատ էր պահում, խմում էր, վիճաբանում էր, ես իրա հետ չեմ առնչվել չգիտեմ»,- ասաց կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրենը: Այն, որ ավտոմեխանիկը խմիչքի հետ սեր ունի պնդեցին նաև վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանն ու լաբորատար- ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը: Արմենը հակադարձում է. «Ինչի եք փնովում, ինչ իրավունք ունեք ինձ փնովելու, դուք ինձի որևիցէ մի անգամ խմած տեսել եք, ես պատիվ կպահանջեմ: Նորմալ էր ամեն ինչ, ինչի՞ տրորեցիք իմ ոտքը, գլուխս կախ աշխատում էի»:

Արմեն Բալյանի հավաստմամբ ինքը որոշեց խոսել, երբ գլխավոր հաշվապահը, իրեն տեղեկացրել է, որ նա ազատվում է աշխատանքից: Լուրն այս զայրացրել է 3-րդ կարգի հաշմանդամ ավտոմեխանիկին: «Ինձ ասել են, որ Լաուրայի ամուսինը՝ Արայիկը ուզում ա էդ գարաժները վերցնի, մեկը բոքս սարքի, մյուսը՝ ավտոմոյկա»,- նշեց նա:

Մինչդեռ Լաուրա Խաչատրյանը համոզված է, այս ամենն ուղղորդված է. «Ես առավել քան համոզված եմ, որ ուղղորդում կա: Նա ադեկտվատ մարդ չի, մարդիկ էլ օգտվել են նրա այդ վիճակից»:

Այստեղ սլաքները դեպի կենտրոնի բժշկական գծով փոխտնօրեն Արտյոմ Թադևոսյանի դեմ են ուղղվում, ով այս պահին արձակուրդի մեջ է:

«Մի օր աշխատաքային օրվա ավարտին կանչում է ավագ քույրերին ու հրահանգ է տալիս: Ասելով՝ կհետևեք բժշկի մոտ ինչ հիվանդ մտավ, կպարտադրեք, որ գա կասայում մուծեն: Քույրերը ասել են, այսքան տարի բժիշկները մեզ թույլ չեն տվել հիվանդի հետ ֆինանսական հարցեր քննարկենք: Քույրերի հետ կապված կոռուպցիոն ռիսկը ավելի մեծ ա: Այդ մասին իմանալով Նորայր Դավիդյանը զայրացել է»,- ասում է վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը:

Ինձ ոչ մեկ չի դրդել, չեն ստիպել, նման բան չկա և չի կարող լինել, հավաստիացնում է Արմեն Բալյանը: Խոսելով բուժական գծով փոխտնօրենի մասին վերջինս նշեց. «Ինքը շատ ընտիր, կազմակերպված մարդ է, և ոչինչ չի հրահրել: Նա իրենց նման կաշառակեր չի: Ինչո՞ւ են փնովում էդ մարդուն: Նա եկավ ու առաջին իսկ օրվանից ուզեց կարգուկանոն ստեղծի, տեսնելով թե ինչ է կատարվում հիմնարկում: Այստեղ կատաստրոֆիկ վիճակում էր»:

2018թ.-ի հուլիսի մեկով կլուծարվի Արմեն Բալյանի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի միջև աշխատանքային պայմանագիրը: Արմեն այդ մասին դեռ ոչինչ չգիտի: «Նա այլևս չի աշխատի: Մեր ունեցածը 3-4 մեքենա է, դրա սպասարկման հարցը կլուծենք: Բողոքի, չբողոքի հրամանը կա, էդ հարցը ըտենց ա լուծվում»,- հավաստիացումը վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ասլանյանինն է:

Թե ինչ նոր զարգացումներ են սպասվում «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ում ժամանակը ցույց կտա: Մի բան ակնհայտ է, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը տարել է կենտրոնի 5 տարվա փաստաթղթերը, տնօրենը մտահոգված է: «6-րդ վարչությունը տարել է 5 տարվա փաստաթղթերը: Հասկանալի է, որ ուզեն, ինչ որ բան կգտնեն»,- նշել է Նորայր Դավիդյանը:

Ի դեպ, Արմեն Բալյանը, կենտոնի դեմ բողոքել է նաև այս տարվա մարտ ամսին: Քննվող գործի շրջանակում՝ կենտրոնի 75 աշխատակից ցուցմունք է տվել, գործը կառճվել է, հանցակազմի բացակայության հիմքով:

HayNews.am

Հ. Գ. – Այնուամենայնիվ նկատել էր, որ կենտրոնի կոլեկտիվի լարվածությունը, իսկ ղեկավարությանը հիմնականում պաշտպանում էին այն աշխատակիցները, ովքեր աշխատավարձը ստացել են հաշվապահությունից: Ակնհայտ էր, աշխատանքը կորցնելու համընդհանուր վախի մթնոլորտ կար:
 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել. Արմավիրի մարզպետը` մարզպետարանում նախօրեին տեղի ունեցածի մասին
17 Փետրվարի 2019 - 23:11
Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության դեպքին:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին հրավիրել է Հայաստան
17 Փետրվարի 2019 - 23:04
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16864
 
Լրահոս`