Facebook   Twitter
 
Ձերբակալվել է Մեծավան համայնքի ղեկավարը

Ձերբակալվել է Մեծավան համայնքի ղեկավարը

12 Հունիսի 2018 - 17:41
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, իմանալով համայնքային ենթակայությամբ գործող և համայնքապետարանի միջոցներով ֆինանսավորվող Մեծավանի մշակույթի կենտրոնի տնօրենի կողմից 2013 թվականի հունիս ամսից մինչև 2018 թվականի մայիսի 31-ը, իսկ դռնապահի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրերով նախատեսված պարտականությունները չկատարելու, աշխատանքի չհաճախելու հանգամանքի մասին, կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ ներառելով այդ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ներկայացրել են վճարման: Արդյունքում վերջիններիս անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր շուրջ 4.500.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ:

Միաժամանակ նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք 2017թ. ընթացքում կազմել են համայնքի թվով 10 բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, և դրանք ներկայացրել վճարման: Արդյունքում համայնքի բյուջեից անհիմն ելքագրվել է ընդհանուր 380.000 ՀՀ դրամի չափով գումար, որն ստացել են իրենք՝ յուրացնելով այն:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում կատարելու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Նկատի ունենալով, որ քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք և գտնվում է այլ տեղանքում, ՀՀ Լոռու մարզի դատախազի ցուցումով 2018 թվականի հունիսի 12-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
23 Հունիսի 2018 - 12:20
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կեղծ թղթադրամներով փորձել են iPhone 7 գնել
23 Հունիսի 2018 - 12:14
Հունիսի 21-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով պետք է բջջային հեռախոս գնեն:
Մոնիկա Բելուչիի նախկին ամուսնուն սիրուհու հետ Փարիզում են նկատել
23 Հունիսի 2018 - 12:08
51-ամյա Վենսան Քասելը՝ դերասանուհի Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը և 21-ամյա Թինա Կունակին կրկին հանրությանն են ներկայացել։
Արցախի ոստիկանապետի հրամանով՝ պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել
23 Հունիսի 2018 - 12:00
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն այցելել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» եւ այլ գրառումներով դատարկ տարրաներ
23 Հունիսի 2018 - 11:54
Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» եւ այլ գրառումներով դատարկ տարրաներ, որոնց վաճառքն արգելված է եղել:
Արցախում երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել
23 Հունիսի 2018 - 11:50
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:
Մկրտության ժամանակ երեխային հարվածած քահանային ժամանակավորապես ազատել են գործերից
23 Հունիսի 2018 - 11:43
Ֆրանսիայում կաթոլիկ քահանան հեռացվել է գործերից, երբ տեսագրությունը, որտեղ նա հարվածում է երեխային, վիրուսային է դարձել, հաղորդում է IOL-ը։
1 միլիոն 419 հազար դրամ. ՀՖՖ-ն տուգանել է «Շիրակ» ակումբին
23 Հունիսի 2018 - 11:37
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13519
 
Լրահոս`