Facebook   Twitter
 
Սամվել Կարապետյանը Հայաստանում է՝ էլէներգիայի սակագնի հարցով. Կհանդիպի՞ Փաշինյանի հետ. «Հրապարակ»

Սամվել Կարապետյանը Հայաստանում է՝ էլէներգիայի սակագնի հարցով. Կհանդիպի՞ Փաշինյանի հետ. «Հրապարակ»

13 Հունիսի 2018 - 08:39
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրվանից Հայաստանում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ի շարս այլ խնդիրների, եկել է նաև անապահով խավերի էլէներգիայի խնդրով։
Ինչպես ասաց էներգետիկայի նախարարության աղբյուրը՝ ՀԷՑ-ի սեփականատերերը համաձայն են անապահով խավի համար էլէներգիայի գինն իջեցնել․ «Մենք, իհարկե, կարող էինք և մենաշնորհային հանձնաժողովի միջոցով դա անել, սակայն ՀԷՑ-ի սեփականատերերն ասացին, որ կարող ենք իրենց հետ բանակցությունների արդյունքում դա անել»։

Ի դեպ, դիտարկվում է նաև էլէներգիայի սակագնի իջեցման տարբերակը։ Դա չի՞ հանգեցնի ՀԷՑ-ում կրճատումներին։ «Չեմ կարծում»։ Նշենք, որ Ս․ Կարապետյանը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի և, իհարկե՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Կհանդիպի՞ գործարարը Փաշինյանի հետ՝ մեր աղբյուրները վստահ չէին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող
23 Հունվարի 2019 - 09:37
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո´չ էլ դրամական միջոցներ:
«Հրապարակ». Զոհրապ Եգանյանը նշանակվելու է Արթուր Վանեցյանի խորհրդական
23 Հունվարի 2019 - 09:24
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը, ով նախկինում Գյումրիի քաղաքապետի, ապա՝ ԿԳ նախարարի մամուլի խոսնակն էր, հետո՝ օմբուդսմենի եւ Գեղարքունիքի մարզպետի խորհրդականը:
Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու համար պայքարողները ցնծում էին. «Հրապարակ»
23 Հունվարի 2019 - 09:10
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ իսկական տոնախմբություն էր, ցնծություն։ Կարելի էր կարծել, թե հավաքված տղամարդիկ առնվազն արու զավակ էին ունեցել կամ տեղեկացել էին, թե Ղարաբաղը «տվել են» մեզ։
«Ժամանակ». Նաիրա Զոհրաբյանն առաջարկ է ստացել ԵՄ-ից
23 Հունվարի 2019 - 08:55
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն մեկ մլրդ եվրոյից ավելի է:
«Ժամանակ». Փայ են ուզում. ԲՀԿ-ն աչք ունի նախարարության վրա
23 Հունվարի 2019 - 08:45
«Ժամանակ» թերթը գրում է. « Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում հնարավոր փոփոխությունների մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1459
 
Լրահոս`