Facebook   Twitter
 
Կուտակային համակարգից օգտվողների համար հուլիսի 1-ից աշխատավարձը կբարձրանա մոտ 5 հազար դրամով. Փաշինյան

Կուտակային համակարգից օգտվողների համար հուլիսի 1-ից աշխատավարձը կբարձրանա մոտ 5 հազար դրամով. Փաշինյան

13 Հունիսի 2018 - 09:51
Այս պահին ուժի մեջ է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի այն դրույթը, ըստ որի հուլիսի 1-ից բոլորն առանց բացառության պետք է ներգրավվեն համակարգում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե ոչինչ չփոխվեր, նախկինում համակարգում ընդգրկված մոտ 207 հազար քաղաքացիները պետք է շարունակեին վճարել նախկին չափով, գումարած եւս 80 հազար քաղաքացիներ պետք է ընդգրկվեին համակարգում. «Այս պայմաններում մենք ունեինք երկու տարբերակ. առաջին, ոչինչ չձեռնարկել, ինչը մեզ համար ընդունելի չէր, քանի որ նոր կառավարությունը պետք է ինչ-որ բան աներ մարդկանց վիճակը թեթեւացնելու համար։ Տարբերակ երկու՝ հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի կիրարկումը։ Բայց եթե հետաձգում ենք օրենքը 80 հազար քաղաքացիների համար, մենք անարդար ենք վարվում այն 207 հազար մարդկանց նկատմամբ, որոնք արդեն համակարգի մեջ են եւ շարունակում են վճարել։

Կա նաեւ տարբերակ՝ ընդհանրապես կանգնեցնել համակարգի գործունեությունը, բայց այստեղ առաջ է գալիս մի խնդիր, որ մենք բախվում ենք կուտակային հիմնադրամների կառավարիչների հետ հակամարտության մեջ մտնելու իրավիճակի հետ։ Մենք որեւէ կոնֆլիկտից չենք վախենում, բայց այդ ֆոնդերը կառավարում են աշխարհում բավականին բարձր վարկանիշ ունեցող կառավարիչներ ու եթե մենք նրանց համար խաղի կանոններ ենք փոխում, այդ լուրը շատ արագ տարածվում է եւ ստացվում է, որ ՀՀ-ում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան։ Այդ պայմաններում մեզ համար դժվար կլինի այլ ներդրողների հրավիրել Հայաստան»,-հայտարարեց Փաշինյանը։

Որպես լուծում Փաշինյանն ասաց. «Մենք առաջարկում ենք հետեւյալը. եթե նախկինում պարտադիր կուտակային հիմնադրամին 5 տոկոսը վճարում էր քաղաքացին, 5 տոկոսը՝ պետությունը, հիմա քաղաքացին կվճարի 2,5 տոկոսը, իսկ 7,5 տոկոսը կվճարի պետությունը։ Սա նշանակում է, որ այն 207 հազար քաղաքացիները, որոնք վճարումներ էին անում, սկսելու են ավելի քիչ վճարել։ Ստացվում է, որ այդ քաղաքացիների աշխատավարձը մոտ 5 հազար դրամով ավելանալու է։

Մենք առաջարկում ենք այս խնդիրը լուծենք, որ ցնցումներ չլինեն տնտեսության մեջ, իսկ հետո ստուգենք, ուսումնասիրենք, թե որքանով են կատարվել այս ոլորտում ՍԴ ընդունած որոշումները։ Եթե պարզվի, որ այս համակարգը հակասահմանադրական է, դրանում ողբերգություն չկա, քանի որ այդ գումարները նստած են քաղաքացիների հաշվին»,-ընդգծեց վարչապետը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մահվան ելքով վրաերթ Երևանում
21 Հունիսի 2018 - 12:06
Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սարգսյանն այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում,
Թող բոլորը մեզ սպասեն, բայց կսկսենք ՊՆ-ից. Դ. Սանասարյան
21 Հունիսի 2018 - 12:00
Թող բոլորը մեզ սպասեն, բայց վերահսկողությունը կսկսենք Պաշտպանության նախարարությունից: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Տաշիր-Կապիտալ»-ին «ԲԷՑ»–ը փոխանցելու որոշումը
21 Հունիսի 2018 - 11:47
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշումը։
Բուժաշխատողի օրը նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստում է ստացել (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 11:42
Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և այն համընկել է Բուժաշխատողների օրվա հետ։
Վարչական տուգանքների վճարման գործընթացում հայտնաբերված սխեմատիկ խախտումների պատճառով պետությանն ընդհանուր 606 մլն դրամի չափով վնաս է հասցվել. 6-րդ քրեական գործն է հարուցվել
21 Հունիսի 2018 - 11:33
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը:
Այս օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել, թե միշտ այդպես է եղել. Փաշինյանը կատակեց
21 Հունիսի 2018 - 11:30
Կառավարության նիստն այսօր՝ հունիսի 21-ին, սկսվեց բարձր տրամադրությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և շնորհավորեց նրան:
Սուրեն Քրմոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին
21 Հունիսի 2018 - 11:29
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանւ հունիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին:
Կառավարությունը փորձում է գտնել պատճառները, թե ինչու են նվազել տնտեսական որոշ ցուցանիշներ
21 Հունիսի 2018 - 11:28
Կառավարությունը փորձում է գտնել պատճառները, թե ինչու են նվազել տնտեսական որոշ ցուցանիշներ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12327
 
Լրահոս`