Facebook   Twitter
 
Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ

Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ

13 Հունիսի 2018 - 12:20
Հարգելի գործընկերներ,
Տավուշի մարզի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած սովորական դարձած ոտնձգություններին, այստեղ ձգտում են պահպանել կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Մինչդեռ ենթակառուցվածքների բացակայության պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Լուծման ենթակա են տարբեր խնդիրներ, բայց առաջնահերթ է համարվում Չինարիի արտաքին լուսավորության համակարգի ապահովումը:

Չինարեցիները բացատրում են, որ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ են համարվում երեկոյան ժամերին. հողը ջրելու հարցն այդ կերպ հեշտ է լուծել: Լուսավորոթյան բացակայությունը, սակայն, անվտանգության խնդիր է ստեղծում: Բնակավայրի վարչական ղեկավարը տեղեկացնում է, որ գյուղն ունի 14 կմ ներհամայնքային ճանապարհներ, բայց շատ կարևոր է գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող հիմնական ճանապարհի լուսավորումը:

«Հարևան գյուղերը գիշերային ժամերին լուսավորված են, իսկ Չինարին՝ դեռ ոչ: Եթե գյուղի հիմնական փողոցը լուսավորվի, մարդիկ կոգևորվեն, հավատով կնայեն ապագային, իսկ հակառակորդը կհասկանա, որ չինարեցին ամուր է»,- ասել է բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը:

Սահմանամերձ գյուղերը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ միասին, շարունակում է առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այդ մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները: Մինչև տարեվերջ, կողմերը Չինարիում կիրականացնեն հերթական ծրագիրը. կներդրվի LED լուսավորության համակարգ:

«Մենք սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սոցիալական ուղղվածության ծրագրերը: Պահպանվել են բոլոր այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ, տարիներ շարունակ կատարել ենք ներդրումներ: Թիրախում դարձյալ հեռավոր մարզերն են, սահմանամերձ բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Շնորհակալություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«ՀիմնաՏավուշ». 171 ընտանիք կօգտվի արեւային էներգիայից
17 Դեկտեմբերի 2018 - 17:22
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը:
Հայաստանի համայնքների ավագանիները ցանկանում են կրճատել համայնքների ղեկավարների որոշ լիազորությունները
15 Դեկտեմբերի 2018 - 13:30
Հայաստանի համայնքներում գործող ավագանիներն իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը ավագանու դերի բարձրացումն են համարում: Այս մասին դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ավագանիների 1-ին համաժողովի ընթացքում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը (Լուսանկարներ)
14 Դեկտեմբերի 2018 - 15:57
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային եւ People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին:
Մարդասիրական օգնության ծրագիր՝ կարկտահարությունից տուժած 4 համայնքում
13 Դեկտեմբերի 2018 - 16:03
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի միջև հաստատված համագործակցության արդյունքում սույն թվականի նոյեմբերի 28-ից սկսած աջակցություն է ցուցաբերվում Լոռու և Շիրակի մարզերի այն համայնքներին, որոնց շենք-շինություններն ու ցանքատարածությունները ահռելի վնասներ էին կրել ուժեղ կարկտահարության պատճառով։
Լարված իրավիճակ Նոր Գեղիում. ինչո՞ւ են գյուղացիները պահանջում համայնքապետի պաշտոնակատարի հրաժարականը
10 Դեկտեմբերի 2018 - 16:52
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքապետի պաշտոնակատարի եւ գյուղացիների մի մասի միջեւ լարված իրավիճակ է ստեղծվել։
Մռավյան համայնքի 17/33 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը
09 Դեկտեմբերի 2018 - 21:56
Արագածոտնի մարզի Մռավյան (Եղիպատրուշ) համայնքի 17/33 ընտրական տեղամասում ձայների հաշվարկն արդսեն ավարտվել է: Այստեղ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝
Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրգործ
28 Նոյեմբերի 2018 - 21:29
Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը:
Մոնթեն հայրենասիրությունը միայն ռազմի դաշտում չի դրսևորել. Զորակի դպրոցում նշել են հերոսի ծննդյան տարեդարձը (Տեսանյութ, լուսանկարներ)
28 Նոյեմբերի 2018 - 21:01
Ավանդույթի համաձայն Արարատի մարզի Զորակի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 25-ին մեծ շուքով նշվեց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձ: Դպրոցը կրում է մեծ հերոսի անունը:
Սյունիքի մարզի բարիքները ներկայացվեցին Գորիսի փառատոնում
24 Նոյեմբերի 2018 - 20:59
Կարմիր կտուրների քաղաք Գորիսը խորհրդանշող ուտեստները, խմիչքները, ձեռագործ աշխատանքները ներկայացվեցին «Գորիսյան փառատոն»-ում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 78
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչու Մոսկվան չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր