Facebook   Twitter
 
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հայկական մշակույթի մեջ մեծ կարևորություն է տալիս պարարվեստին (Լուսանկարներ)

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հայկական մշակույթի մեջ մեծ կարևորություն է տալիս պարարվեստին (Լուսանկարներ)

13 Հունիսի 2018 - 15:13
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, տեսնելով Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների՝ իր պատվին պատրաստած փայլուն ելույթը, ափսոսանք զգաց՝ վաղ տարիքում բալետի դասերը թողած լինելու համար:
Նունե Սարգսյանը շատ է սիրում պարն ու երաժշտությունը և հայկական մշակույթի մեջ մեծ կարևորություն է տալիս պարարվեստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահի տիկինը նման կարծիք հայտնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջ այցից հետո լրագրողների հետ զրույցում:

«Զարմացած և հիացած եմ այն ամենով, ինչ տեսա այս դպրոցում: Բալետ ստեղծելը տարիների շատ դժվար աշխատանք է: 6 տարեկանում առաջին բալետային ներկայացումը տեսնելուց հետո ծնողներիս աղերսեցի, որ ինձ տանեն պարարվեստի ուսումնարան: Ստուգեցին երաժշտականությունս, և ես անցա քննությունը: Սակայն 6 ամիս հետո նորից աղերսեցի ծնողներիս, որ ինձ հանեն ուսումնարանից, ասում էի՝ շատ դժվար է, չեմ կարող: Հիմա, այս սաներին ու գեղեցիկ արդյունքը տեսնելով, արդեն մտածում եմ՝ թողնելը սխալ էր»,-ասաց Նունե Սարգսյանն ու հավելեց, որ հիմա իր 6-ամյա թոռնուհին է բալետի դասերի հաճախում:

Նախագահի տիկինը ոչ միայն բալետ, այլ նաև շատ է սիրում մեր ազգային պարերը, ռոք-ն-ռոլ: Կարծում է՝ պարի միջոցով հնարավոր է ձերբազատվել կուտակված բացասական էներգիայից: Պարարվեստը շատ կարևոր է՝ սկսած մեր ազգային պարերից մինչ բալետ: Նունե Սարգսյանը հիշեց նաև, որ Հայաստանը դեռ վաղուց բալետի ավանդույթներ է ունեցել՝ ի դեմս ազգությամբ հայ հայտնի պարուհի և պարուսույց Ագրիպինա Վահանովայի, ում անունով է ներկայում կոչվում Պետերբուրգի պարի ակադեմիան: «Եվ այսօր տեսնում եմ, որ այդ ավանդույթը շարունակվում է: Շատ եմ սիրում պարն ու պատրաստ եմ աջակցել ինչով կարող եմ»,-նշեց նախագահի տիկինը:

Նունե Սարգսյանը հիշեց իր ամենասիրելի բալետը՝ «Սպարտակ»-ը, նշեց՝ այդպիսի երաժշտություն և ներկայացում չկա աշխարհում: Այսօր դիտելու է «Դիմակահանդես» բալետը: Նախագահի տիկինն ավարտել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և նույնիսկ մինչ հիմա դաշնամուրի դասեր է ստանում, մշտապես փորձում է կատարելագործել իր աշխատանքը: Անկեղծանում է՝ազատ ժամանակ շատ է սիրում նվագել:

Հայաստանում բալետի պարողների խնդիրներից նա նշեց գումարի պակասն ու ելույթի տեղ չունենալը, հավելեց՝ խնդիրը նույնն է նաև արտերկրում: Հույս հայտնեց, որ կկարողանա օգնել պարարվեստի ուսումնարանին ու բալետին:

Նախագահի տիկինը նաև շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ սաների հետ: Ներկա գտնվեց պետական ավարտական քննությանը, հետաքրքրվեց սաների առաջադիմությամբ: Սովորողներն էլ իրենց հերթին Նունե Սարգսյանին խնդրեցին հաճախ այցելել իրենց:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին
18 Օգոստոսի 2018 - 10:37
Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում:
100 տոկոսով թանկացել են ավիատոմսերի գները
18 Օգոստոսի 2018 - 10:28
«Հրապարակ» թերթը գրում է.«Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների:
Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրը
18 Օգոստոսի 2018 - 10:18
Օգոստոսի 17-ին կայացավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը: Այս մասին գրում է ՀՖՖ-ի կայքը:
Ավտովթար Երևանի Ագաթանգեղոսի փողոցում
18 Օգոստոսի 2018 - 10:12
Օգոստոսի 18-ին, ժամը 03:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Բաբաջանյան փողոցում մեքենան բախվել է էլեկտրասյանը
18 Օգոստոսի 2018 - 09:45
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հովտաշատ գյուղում ավտոմեքենան բախվել է տան պատին
18 Օգոստոսի 2018 - 09:42
Օգոստոսի 17-ին՝ ժամը 23:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսին օտարերկրացիները Վրաստանում 431 միլիոն դոլար են ծախսել
18 Օգոստոսի 2018 - 09:32
2018 թվականի հուլիսին օտարերկրացիները Վրաստանում 431 միլիոն դոլար են ծախսել, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Հրդեհ «Նյու Յորք» հյուրանոցի շենքի ավտոտնակում
18 Օգոստոսի 2018 - 09:26
Օգոստոսի 18-ին՝ ժամը 01:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:
Անօթեւան կենդանիների համաշխարհային օրն է
18 Օգոստոսի 2018 - 09:10
Օգոստոսի 3-րդ շաբաթ օրը նշվում է Անօթեւան կենդանիների համաշխարհային օրը (International Homeless Animals Day): Այս ամսաթիվն օրացույցում հայտնվել է Կենդանիերի իրավունքների պաշտպանության միջազգային միության նախաձեռնությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13120
 
Լրահոս`