Facebook   Twitter
 
Պուտինը սաուդյան արքայազնի հետ կքննարկի ՕՊԵԿ-ի հետ գործարքի հարցը

Պուտինը սաուդյան արքայազնի հետ կքննարկի ՕՊԵԿ-ի հետ գործարքի հարցը

13 Հունիսի 2018 - 15:19
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հետ կքննարկի ՕՊԵԿ-ի (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries, հայ.՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հետ գործարքի կնքման հարցը, սակայն ՕՊԵԿ+-ից հարթ դուրս գալու հարցը չի քննարկվի, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
«Դա նախատեսված է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սաուդյան արքայազնի հետ կքննարկվի ՕՊԵԿ+-ի հետ համագործակցության հարցը, ՕՊԵԿ-ի հետ գործարքի հարցը: «Ինչ վերաբերում է ՕՊԵԿ+-ից դուրս գալուն, ապա դա չի քննարկվի»,- հավելեց նա՝ հաստատելով, որ Պուտինի հանդիպումը Մուհամմադ իբն Սալմանի հետ կկայանա հինգշաբթի օրը՝ հունիսի 14-ին:

Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները դիմել են Սաուդյան Արաբիային եւ ՕՊԵԿ-ի մի շարք այլ անդամների՝ նավթի արդյունահանման ծավալներն օրական 1 մլն բարելի հասցնելու խնդրանքով:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները եւ մի շարք ոչ անդամ երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանը, պայմանավորվել էին 2016 թվականի վերջին կրճատել արդյունահանման ծավալները: Կողմերը բազմիցս երկարաձգել են պայմանագիրը: Այժմ գործարքը երկարաձգվել է մինչեւ ընթացիկ տարվա վերջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեծ Բրիտանիայում 100-ամյա կրիան փախել ու մեկ շաբաթում մեկուկես կիլոմետր է անցել
18 Հունիսի 2018 - 23:50
Նշվում է, որ այս ընթացքում նա մոտ մեկուկես կմ է անցել՝ շարժվելով 9 մ/ժ միջին արագությամբ:
ԱՄՆ-ն միգրանտների համար ճամբար չի դառնա. Թրամփ
18 Հունիսի 2018 - 23:08
ԱՄՆ-ն միգրանտների համար ճամբար չի դառնա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դեմոկրատներին մեղադրելով միգրացիոն օրենսդրության հարցով բանակցություններից հրաժարվելու համար, գրում է Reuters-ը:
Պոմպեոն մտադիր է նորից այցելել Հյուսիսային Կորեա
18 Հունիսի 2018 - 22:38
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն միջուկային քննարկումները շարունակելու համար մտադիր է նորից այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է Reuters-ը:
«Քեզնով կփոխվի»․ Դիարբեքիրում Կարո Փայլանի պատկերով հայերեն նախընտրական պաստառներ են փակցվել
18 Հունիսի 2018 - 19:07
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքում հայերեն նախընտրական պաստառներ են փակցվել, որոնց վրա պատկերված է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը։
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 349 մարդ
18 Հունիսի 2018 - 16:49
Ճապոնիայի Օսակա եւ Հիոգո պրեֆեկտուրաներում եկրաշարժի ժամանակ տուժածների թիվը հասել է մինչեւ 349 մարդու, հայտնում է NHK-ն:
«Ես այլևս չեմ կարող աշխատել այդ կնոջ հետ». Գերմանիայի ՆԳ նախարարը՝ Մերկելի մասին
18 Հունիսի 2018 - 14:55
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ «այլևս չի կարող աշխատել այդ կնոջ հետ»՝ նկատի ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, և պատրաստ է վերջնագիր ներկայացնել միգրացիոն հարցի վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն:
Ճապոնիայում երկրաշարժից հետո շուրջ 800 մարդ են տեղավորել տարհանման կենտրոններում
18 Հունիսի 2018 - 14:24
Հունիսի 18-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո շուրջ 800 մարդ է տեղավորվել Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի տարհանված բնակիչների համար նախատեսված ժամանակավոր կենտրոններում: Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:
Կարմիր խաչի ծրագրերը նոր թափ են ստանում. Արսեն Թորոսյանը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ
18 Հունիսի 2018 - 13:28
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Էրդողանը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը
18 Հունիսի 2018 - 13:09
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում, խոստացել էր, որ ընտրություններից հետո իրենց առաջին գործը լինելու է արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3683
 
Լրահոս`