Facebook   Twitter
 
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ռոբերտ Խաչատրյանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ռոբերտ Խաչատրյանը

13 Հունիսի 2018 - 15:34
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստ, որը վարել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամներին անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում համատեղ աշխատանքի, իրականացրած ծրագրերի և մարզական ձեռքբերումների համար:
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկելով ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը՝ Հ. Ռոստոմյանն ասել է. «Պարոն Խաչատրյանին բոլոր ներկաները ճանաչում են, տեղյակ են նրա հմտություններին և կազմակերպչական կարողություններին: Պարոն Խաչատրյանն իր հերթին լավատեղյակ է ֆեդերացիայի խնդիրներին, և, վստահ եմ ի զորու է գտնել հարցերի լուծման ճանապարհները»: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է ըմբշամարտին ցուցաբերվող աջակցությունը:

Ներկաների միաձայն քվեարկությամբ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել պահպանել ֆեդերացիայում ձևավորված միասնական և համերաշխ աշխատելու մթնոլորտը և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայկական ըմբշամարտը շարունակելու է լավագույնս ներկայանալ աշխարհին:

Այսօրվա նիստին մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:
Նշեք, որ Ռոբերտ Խաչատրյանը ազատ ոճի ըմբիշ է, եղել է Հայաստանի Հանրապետության չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների հավաքականների մարզիչ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ըմբռնումով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր ինձ ծեր են համարում. Ռոջեր Ֆեդերեր
16 Հոկտեմբերի 2018 - 23:42
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում մարդկանց, ովքեր իրեն ծեր են համարում.
Տիգրան Բարսեղյան. Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին, Պիզելիին և Արայիկ Խանդոյանի վառ հիշատակին
16 Հոկտեմբերի 2018 - 22:56
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Մակեդոնիայի ընտրանուն:
Իգոր Անգելովսկի. Հայաստանի հավաքականը շատ ուժեղ ֆուտբոլ խաղաց
16 Հոկտեմբերի 2018 - 22:44
Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման հետխաղյա ասուլիսում խոսեց Հայաստանի թիմից կրած 0:4 հաշվով պարտության մասին:
Արմեն Գյուլբուդաղյանց. Մեր թիմը դաժան եւ ծանր պարտությունից հետո կարողացավ հավաքվել եւ մոռանալ տեղի ունեցածը
16 Հոկտեմբերի 2018 - 22:32
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ագերի լիգայի խմբային փուլում Մակեդոնիայի հավաքականին 4:0 հաշվով հաղթելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն
16 Հոկտեմբերի 2018 - 22:08
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Մակեդոնիայի ընտրանուն:
Հայաստան - Մակեդոնիա. Գեւորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ
16 Հոկտեմբերի 2018 - 21:52
Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 3:0 հաշվով հաղթում է մակեդոնացիներին:
Հայաստան - Մակեդոնիա. Աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը
16 Հոկտեմբերի 2018 - 21:38
Երեք տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազգային հավաքական վերադարձած եւ երկրորդ հանդիպումն անցկացնող ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ դարձավ Մակեդոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում:
Ազգերի լիգա. Մարկոս Պիզելին վնասվածք ստացավ և փոխարինվեց
16 Հոկտեմբերի 2018 - 21:03
Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Մակեդոնիային:
Հայաստան - Մակեդոնիա. Մարկոս Պիզելին բացեց հաշիվը
16 Հոկտեմբերի 2018 - 20:33
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է խմբի առաջատար Մակեդոնիայի հավաքականին եւ հաղթում է 1:0 հաշվով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2156
 
Լրահոս`