Facebook   Twitter
 
«Նաիրիտը» կվերագործարկվի. 105 մլն եվրոյի ներդրում են խոստանում

«Նաիրիտը» կվերագործարկվի. 105 մլն եվրոյի ներդրում են խոստանում

13 Հունիսի 2018 - 15:39
«Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, «SynCo Group» ընկերության նախագահ եւ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակը, նույն հոլդինգի նախագահի ավագ խորհրդական Արշակ Ղազարյանը եւ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ վերջին երկու օրերին տարբեր հանդիպումներ են ունեցել. «Հանդիպել ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, որից ստացել ենք, կարելի է ասել, կանաչ լույսեր՝ «Նաիրիտ»-ն աշխատեցնելու հետ կապված»:
Գրիգորյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանին կարողացել են համոզել, որ արտադրություններից ամենակարեւորը քիմիականն է: «Նաիրիտ»-ի ամբողջ տարածքում մենք ուզում ենք քիմիական արտադրությունը զարգացնել: Մինչեւ այսօր չէին թողնում աուդիտ իրականացնել, քանի որ թալանել էին, իսկ այժմյան կառավարությունը թույլ է տալիս անել»,- ասաց Գրիգորյանը:
«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն էլ երեկվա բանակցությունները համարում է հաղթանակ, իսկ աուդիտի արդյունքներից հետո կառավարության հետ պայմանագիր են պատրաստվում կնքել:

«SynCo Group» ընկերության նախագահ եւ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակն էլ ասաց, որ եվրոպական բանկերը մեզ ոչ մի ցենտ չեն տա, եթե համոզված չլինեն, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման դեպքում մենք ապահովել ենք էկոլոգիան:

Հարցին, թե որքա՞ն ներդրում է սպասվում գործարանի վերագործարկման համար, Աշոտ Գրիգորյանը պատասխանեց, որ նախնական 25-30 մլն եվրո, հետագայում այն կհասնի մինչեւ 105 մլն եվրոյի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին (տեսանյութ)
15 Օգոստոսի 2018 - 23:16
Կարտոֆիլի պահեստ համարվող Ազատանում այս տարի ոչ միայն վաճառելու, այլ նաև տուն տանելու որակյալ բերք չկա: Կարկտահարված դաշտերը չեն վերականգնվի:
Հայաստանում հնարավոր է՝ ներդրվի «World WiFi» նախագիծը. քննարկում ՏԿՏՏ նախարարությունում
15 Օգոստոսի 2018 - 18:45
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ընդունել է «Я - предприниматель» ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին:
Գյուղատնտեսության նախարարությունը կաջակցի կարկտահարությունից տուժած համայնքներին
15 Օգոստոսի 2018 - 18:23
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին Շիրակի մարզում էր: Նախարարը շրջել է օրերս կարկտահարությունից տուժած Ազատան համայնքի ցանքատարածություններում, ծանոթացել ստեղծված իրավիճակին:
Փոխարժեքները օգոստոսի 15 -ի դրությամբ
15 Օգոստոսի 2018 - 11:59
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480.50 դրամ նվազագույն և 479.25 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 484.25 դրամ նվազագույն և 485 դրամ առավելագույն փոխարժեքով` ըստ rate.am-ի:
Նավթի համաշխարհային գները նվազում են
15 Օգոստոսի 2018 - 11:13
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Հայտնի են բոլոր նոր iPhone-ների գները
14 Օգոստոսի 2018 - 20:39
Trend Force ընկերության վերլուծաբանը հայտնել է 3 նոր iPhone-ների ենթադրվող գները: Նրա կարծիքով՝ բարեփոխված iPhone X-ը նախորդից ավելի էժան կլինի, ամենաթանկարժեք սարքը կդառնա iPhone X Plus-ը, փոխանցում է Life-ը:
Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են
14 Օգոստոսի 2018 - 19:01
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 14-ին կազմել է 483.03 դրամ՝ աճելով 0.40 դրամով:
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Դեյվիդ Բոհիգյանի հետ
14 Օգոստոսի 2018 - 18:29
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։
Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդներ է տվել կարկտահարությունից տուժած գյուղացիներին
14 Օգոստոսի 2018 - 16:24
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խորհուրդներ է տվել կարկտահարությունից տուժած գյուղացիներին: Գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 687
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին (տեսանյութ)
Տնտեսություն, Հասարակություն, Տեսանյութեր