Facebook   Twitter
 
Թեղուտի հանքավայրում  աշխատատեղերը կվերաբացվե՞ն

Թեղուտի հանքավայրում աշխատատեղերը կվերաբացվե՞ն

13 Հունիսի 2018 - 17:05
Այս պահին ԱԺ-ում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց՝ Թեղուտի հանքավայրի նախկին աշխատակիցները խնդրի առաջ են կանգնել։

«Շնողի բնակիչները օրեր առաջ ճանապարհ էին փակել։ Մեր կուսակցական կոմիտեն խնդրել է այս հարցը բարձրացնել։ Մոտ 1200 հոգի զատվել է աշխատանքից։ Նրանցից շատերը վարկային պարտավարություններ են ունեցել, իսկ հիմա խնդրի առաջ են կանգնել։

Քաղաքացիներից շատերն էլ իրենց հողատարածքները վաճառել են այդ ընկերությանը։ Նրանց բանավոր խոստացել են, որ 50 տարի աշխատանք են ունենալու Թեղուտի հանքավայրում, բայց հիմա ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ հողերը կան, որ մարդիկ հող մշակեն։ Հնարավո՞ր է աշխատատեղերը վերաբացվեն», - հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ վստահեցնելով՝ վերոնշյալ խնդիրը գտնվում է Կառավարության առաջնահերթությունների ցանկում։

«Անձամբ եմ հանդիպել «Վալլեքս» ընկերության (խոսքը Թեղուտի հանքը շահագործող ընկերության մասին է- հեղ․) ներկայացուցիչների հետ։ Այդ ընկերությունը որոշակի խնդիրներ ունի ՎՏԲ բանկի, ինչպես նաև վճարումների հետ կապված։ Ենթադրում եմ՝ մյուս շաբաթվա ընթացքում լուծումներ կգտնվեն», - ասաց Տիգրան Ավինյանը։

Արմենուհի Կյուրեղյանը նշեց՝ խոսակցություններ կան այն մասին, որ «Վալլեքս»-ը կարող է սնանկության խնդրի առաջ կանգնել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց՝ ինքը նման ինֆորմացիայից տեղյակ չէ և խոստացավ՝ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները շարունակական կլինեն։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը
20 Հունիսի 2018 - 00:10
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մտքին են հանգել Քիլի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները, փոխանցում է MedicalXpress-ը:
Նիքի Մինաժը ամառային «թեժ» լուսանկարներ է հրապարակել (Տեսանյութ, լուսանկարներ)
20 Հունիսի 2018 - 00:07
Ռեփեր, դերասանուհի ու պարզապես սկանդալային ամերիկուհի Նիքի Մինաժը ներկայացել է ամառային թեժ ու կրքոտ ֆոտոշարքում: Նա լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում:
Լուսինե Թովմասյանը ցույց է տվել իր մայրիկին (Լուսանկար)
19 Հունիսի 2018 - 23:41
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Պաշտոնական․ Գերմանացի դարպասապահը տեղափոխվում է «Արսենալ»
19 Հունիսի 2018 - 23:21
Գերմանական «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացիներն ալկոհոլային պաղպաղակ են ստեղծել
19 Հունիսի 2018 - 22:58
Իտալական ընկերությունն ալկոհոլ պարունակող պաղպաղակ է ստեղծել, որը ոչ միայն թույլ է տալիս զգալ ոգելից խմիչքի համը պաղպաղակ վայելելիս, այլև փոքր-ինչ հարբել:
Մանվել Գրիգորյանը Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել 2016թ. մայիսին
19 Հունիսի 2018 - 22:55
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միություն գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով.
Քիմ Քարդաշյանի՝ մինչև գոտկատեղը լանջաբացվածքը գրավել է բոլորի ուշադրությունը
19 Հունիսի 2018 - 22:25
MTV Movie & TV Awards 2018-ի կարմիր գորգի վրա իր համեստ հանդերձանքով զարմացնելով բոլորին՝ Քիմ Քարդաշյանը բաց թողածը լրացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հատուկ fashion-գագաթաժողովի ժամանակ:
Ճիշտ պահն է, որ իրավապահները նաև հետաքրքրվեն, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական տեսանյութը. Անահիտ Բախշյան
19 Հունիսի 2018 - 22:23
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի:
ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանի թիկնազորի մեքենաներում ոստիկանությունը զենք է հայտնաբերել. օրինականությունը ստուգվում է
19 Հունիսի 2018 - 22:21
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13489
 
Լրահոս`