Facebook   Twitter
 
Նոր սակագնային պլան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին

Նոր սակագնային պլան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին

13 Հունիսի 2018 - 18:05
Սմարթֆոնների ու բջջային հավելվածների՝ օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային եւ SMS ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ գերակշռում են ձայնային եւ ինտերնետային ծառայությունները:
Բջջային ինտերնետի պահանջարկն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ պատճառն այն է, որ սմարթֆոնի միջոցով ինտերնետում հասանելի է դառնում գրեթե ամեն ինչ:

Այս ամենը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել նոր՝ «X» եւ «Y» սակագնային պլանները, որոնք բաժանորդին հնարավորություն են տալիս թոփ 5 մեսինջերներից՝ «Viber»-ից, «WhatsApp»-ից, «Messenger»-ից, «Zangi»-ից, «Telegram»-ից օգտվել այնքան, որքան կցանկանան, ինչպես նաեւ օգտվել ձայնային, ինտերնետային եւ SMS ծառայություններից՝ նախատեսված փաթեթի ներսում:

«Այսօր արդեն դժվար է պատկերացնել առօրյան առանց այս մեսինջերների, ակնթարթային հաղորդագրությունների, վիդեո-զանգերի, «group chat»-երի: Դրանք մարդկային շփումը դարձնում են ավելի արագ ու հեշտ: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացրած վերլուծության՝ Հայաստանում նույնպես այս շուկան առավել զանգվածային եւ մրցունակներից է, քանի որ սմարթֆոններից օգտվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մեծամասնությունն օգտագործում է 2 եւ ավելի մեսինջեր: Վստահ ենք, որ այս փաթեթներն ավելի են հեշտացնելու մեր բաժանորդների շփումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««X» եև «Y» սակագնային պլանների անվանումը կապել ենք սերունդների հետ: Մինչեւ նոր սակագնային պլանները մեր բաժանորդներին ներկայացնելը՝ մենք կատարել ենք մանրամասն վերլուծություններ սերունդների հետաքրքրությունների մասին եւ արդյունքներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ՝ «Y» սակագնային պլանը նաեւ նվիրված է Երեւանի 2800-ամյակին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«X» կամ «Y» փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում, համապատասխանաբար, 10 ԳԲ կամ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:

Իսկ փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ավարտին հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում՝«X» կամ «Y» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթները կհամարվեն ակտիվացված միայն ծանուցող SMS ստանալուց հետո:

*սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում

**ցանցի ներսում, ՀՀ բջջային ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա

***10 000 ներցանցային րոպե՝ 300 րոպե փաթեթը սպառելուց հետո

****10 000 ներցանցային րոպե՝ 100 րոպե փաթեթը սպառելուց հետո

*****դեպի ՀՀ բջջային ցանցեր


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան. քաղաքագետ
16 Օգոստոսի 2018 - 00:05
Կարծում եմ՝ նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան, դա ժամանակի հարց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
«Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
16 Օգոստոսի 2018 - 00:03
Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ուսուցչուհին քնել է երկու աշակերտների հետ և շարունակել է աշխատել
16 Օգոստոսի 2018 - 00:00
44-ամյա Քերի Վիթը ամերիկյան Ալաբամա նահանգում պատմություն է դասավանդել, հոգեբանություն և հասարակագիտություն, մինչև որ կնոջ պահվածքում ինչ որ տարօրինակ բան են նկատել։
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում
15 Օգոստոսի 2018 - 23:58
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայի տարածքում, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը։
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի
15 Օգոստոսի 2018 - 23:53
Հնդկաստանի Կերալա նահանգում ջրհեղեղների հետևանքով մահացել է 67 մարդ, հաղորդում է Hindustan Times-ը։
Օլգա Բուզովան պարծենում է ցնցող մարմնով
15 Օգոստոսի 2018 - 23:50
Սկանդալային հեռուստանախագծի հաղորդավարուհի, դերասանուհի, դիզայներ, նաեւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է իր կրքոտ լուսանկարներով ցնցել օգտատերերին:
Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. ընկերությունում տարակուսած են
15 Օգոստոսի 2018 - 23:40
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաստատում է տեղեկությունը, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ընկերությունում եւ փաստաթղթեր առգրավել:
ՌԴ Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու որոշումը
15 Օգոստոսի 2018 - 23:34
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը:
Սեպտեմբերի 23-ին կկայանան Երեւանի ավագանու ընտրություններ
15 Օգոստոսի 2018 - 23:20
Կառավարության վաղվա՝ օգոստոսի 16-ի նիստի օրակարգում է ընդգրկված Երեւանի ավագանու կրճատման հարցը։ Նախագծի զեկուցողը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12817
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին (տեսանյութ)
Տնտեսություն, Հասարակություն, Տեսանյութեր