Facebook   Twitter
 
Վստահ եմ՝ Արցախի ժողովրդավարական ձևով ընտրված ղեկավարները և ժողովուրդն ունեն իմաստություն՝ ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար. Ա. Սարգսյան

Վստահ եմ՝ Արցախի ժողովրդավարական ձևով ընտրված ղեկավարները և ժողովուրդն ունեն իմաստություն՝ ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար. Ա. Սարգսյան

13 Հունիսի 2018 - 18:26
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված և՛ խորհրդարան, և՛ նախագահ, ինչպես նաև մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաև հպարտ են, որովհետև պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձևով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն և՛ կյանքի փորձառնություն, և՛ հպարտություն, և՛ համարձակություն, և, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար:

Մենք բոլորս՝ Հայաստանը և մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե և ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետևաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարևոր է»,-ասել է նա։

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահները, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ, այցելել են նաև Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի կենտրոնում «անհետացած» շենքի առեղծվածը. քաղաքացին դիմում է վարչապետին
18 Հունիսի 2018 - 23:58
Քաղաքացի Մարիաննա Եփրեմյանը Խանջյան 29 հասցեի նորակառույց շենքի խնդրով բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մարդ չգիտի ֆուտբոլ նայի, Կառավարության ու ԱԺ նիստերին հետևի, թե ԱԱԾ նայի. Անդոն չի կողմնորոշվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 23:55
Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:
«Ոչ թե անընդունելի է, այլ ծայրաստիճան անբարոյականություն է». Գևորգ Գորգիսյանը կողմ է, սակայն ներկա չի լինի վաղվա նիստին
18 Հունիսի 2018 - 23:48
«Վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը քննարկելու է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները ծանր են, ծանր են որքան որ իրավական, բազմապատիկ անգամ բարոյական հարթության մեջ:
911 զանգելու դեպքում iPhone-ը գտնվելու վայրի կոորդինատները կփոխանցի փրկության ծառայությանը
18 Հունիսի 2018 - 23:37
911 զանգելու դեպքում iPhone-ի նոր ծրագրային ապահովման տարբերակում օգտատերերի գտնվելու վայրի կոորդինատները ավտոմատ կերպով կփոխանցվեն փրկության ծառայությանը:
Մանվել Գրիգորյանը ոչինչ չուներ, ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո. Արամ Սարգսյան
18 Հունիսի 2018 - 23:30
Ամենաազդեցիկը երեխաների նամակներն էին, զինվորներին ուղղված նամակների տեղ չհասնելը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին:
Անվտանգության խորհուրդն ակտիվ համագործակցելու է բոլոր գերատեսչությունների հետ
18 Հունիսի 2018 - 22:53
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդլայնված կարգով հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ:
Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին
18 Հունիսի 2018 - 22:49
Ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի պապը կարծում է, որ վերջին աղմակահարույց բացահայտումներից հետո գեներալ Մանվել Գրիգորյանին պետք է զրկել բոլոր կոչումներից ու հանձնել ժողովրդի դատաստանին, հաղորդում է Armtimes.com-ը:
Արարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախում
18 Հունիսի 2018 - 22:42
Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, անդրադառնալով իր ղեկավարած մարզում առկա կոռուպցիոն սխեմաներին, հայտարարել է, որ դեռևս համայնքի ղեկավար լինելու ժամանակ իրեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ գրեթե բոլոր մարզպետարաններում եղել են հիմնադրամներ՝ «մարզպետի ֆոնդ», և բոլոր համայնքները այդ ֆոնդին տարեկան որոշակի դրամական փոխանցումներ են արել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13437
 
Լրահոս`