Facebook   Twitter
 
Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

13 Հունիսի 2018 - 18:43
Կրեմլի պալատում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն են:

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկը:

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն է ՌԴ ղեկավար Պուտինի հետ:

Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում:

Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեր սահմանին, մեր դիրքերում հզոր տղերք են կանգնած. վարչապետը` «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին
18 Սեպտեմբերի 2018 - 23:10
Երբ ասեցի Գեղարքունիքի մարզում եմ, աչքս կպել էր, կամ շատ արագ են քշել, պարզվեց՝ Կոտայքի մարզում ենք, համենայնդեպս, եթերը երբ ավարտվեց մի քանի րոպե հետո մտանք Երևան ու էդ գայթակղությանը չդիմացա գալ էստեղ ու ձեզ ողջունել:
Սեպտեմբեր 19-ի «Ժառանգության» ժամանակացույցը
18 Սեպտեմբերի 2018 - 23:07
Հարգելի գործընկերներ,
Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան
18 Սեպտեմբերի 2018 - 22:56
Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին, 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան:
ՉԼ. «Բարսելոնայի» հաղթանակը՝ 4:0, Մեսիի հեթ-տրիկը, «Ինտեր» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:54
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարը մեկնարկեց B խմբի թիմերի հանդիպումներով: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Հոլանդիայի չեմպիոն «ՊՍՎ Էյնդհովենին»:
Այրված գազի մուրն ազդում է մոր արգանդում երեխայի առողջության վրա
18 Սեպտեմբերի 2018 - 22:50
Այրված գազի մուրն ու մրուրը կարող են օդի միջոցով ներթափանցել հղի կնոջ արգանդ։ Այս մասին է վկայում Լոնդոնի Queen Mary University-ի գիտնականների հետազոտությունը։
Ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ. Փաշինյան (տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:33
Քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որևէ թեկնածուի հանդեպ իրականացվո՞ւմ է՝ վարչապետ Փաշինյանին հարց ուղղեցին լրագրողները այսօր՝ սեպտեմբերի 18–ին՝ Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ։
«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող
18 Սեպտեմբերի 2018 - 22:30
Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը։
Ամենատարօրինակ ու հետաքրքիր փաստերը հղիության և ծննդաբերության մասին
18 Սեպտեմբերի 2018 - 22:26
Մայրությունը ամեազգայական փորձն է կնոջ կյանքում:
Շերը շարունակում է զարմացնել երիտասարդ մնալու իր հնարքներով
18 Սեպտեմբերի 2018 - 22:18
72-ամյա Շերը շարունակում է հիացնել իր երիտասարդ տեսքով։ Վերջերս երգչուհին խոստովանել է, թե ինչպես է պայքարում ծերության դեմ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14871
 
Լրահոս`