Facebook   Twitter
 
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը հայտարարություն է տարածել

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը հայտարարություն է տարածել

13 Հունիսի 2018 - 18:45
Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:
Տարբեր ժամանակաշրջաններում, ազդված տարբեր քաղաքական իրավիճակներից, տարաբնույթ խնդիրներ են փոթորկել Եկեղեցու ներքին անդորրը: Ծառացած հարցերը լուծելու համար հրավիրվել են եկեղեցական ժողովներ, որոնց արդյունքում կյանքի են կոչվել կանոնական լուծումներ:

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հավատացյալներ ու հոգևորականներ, անտեսելով Սուրբ Գրքի և Եկեղեցու սրբազան ավանդույթի վրա հիմնված կանոնական նորմերը, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ չհիմնավորելով ու չփաստարկելով այդ պահանջը: Մոռանալով կամ միտումնավոր այլափոխելով «Ամենայն Հայոց Կաթողիկոս» եզրույթը՝ դրանով նսեմացնում են (գուցե նաև չիմացաբար) Հայոց Հայրապետի հանգամանքը, որը երբևէ անձնավորված չի եղել և չի կարող լինել: Շարժման մասնակիցները, մտահոգված առկա խնդիրներով, ձգտում են ոչ կանոնական միջոցներով հարցերին լուծումներ գտնել:

Կարծում ենք, որ նման մոտեցումները հարիր չեն քրիստոնյաներին, առավել ևս Հայ Եկեղեցու զավակներին: Սույն գործելաոճը չի կարող հիմնավորված կերպով ապահովել խաղաղ մթնոլորտ Եկեղեցու ներքին կյանքում և Եկեղեցում առկա խնդիրներին լուծումներ խոստանալ:

Վստահ ենք, որ սրբազան օծում ունեցող, Հայ Առաքելական Եկեղեցու առաքելաշավիղ եպիսկոպոսաց դասն ու Ազգային-Եկեղեցական ժողովն ի վիճակի են և կարող են բարձրաձայնել ու կանոնական լուծումներ տալ Եկեղեցու ներսում և Եկեղեցու շուրջ առկա խնդիրներին՝ դրանք կանոնական կերպով ներկայացնելով Հայոց Հայրապետի վավերացմանը:

Ուստի, հորդորում ենք ողջախոհ լինել, առաջնորդվել առաքելահիմն Եկեղեցու կանոնական սկզբունքներով, չնսեմացնել Հայ Եկեղեցու հեղինակությունը քրիստոնեական մեծ ընտանիքի բազմանուն Եկեղեցիների միության մեջ ու միջազգային հանրության առջև, քամահրանքի ու ծաղրանքի թիրախ չդարձնել այլակրոն ու ոչ բարեկամ ազգերի ու պետությունների դիմաց:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին աստվածահաստատ է ու Սուրբ: Հարգենք Մեր Եկեղեցու Սրբությունն ու անսասանությունը:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի գիտխորհուրդ
 
Նմանատիպ նորություններ
Նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան. քաղաքագետ
16 Օգոստոսի 2018 - 00:05
Կարծում եմ՝ նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան, դա ժամանակի հարց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
«Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
16 Օգոստոսի 2018 - 00:03
Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ուսուցչուհին քնել է երկու աշակերտների հետ և շարունակել է աշխատել
16 Օգոստոսի 2018 - 00:00
44-ամյա Քերի Վիթը ամերիկյան Ալաբամա նահանգում պատմություն է դասավանդել, հոգեբանություն և հասարակագիտություն, մինչև որ կնոջ պահվածքում ինչ որ տարօրինակ բան են նկատել։
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում
15 Օգոստոսի 2018 - 23:58
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայի տարածքում, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը։
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի
15 Օգոստոսի 2018 - 23:53
Հնդկաստանի Կերալա նահանգում ջրհեղեղների հետևանքով մահացել է 67 մարդ, հաղորդում է Hindustan Times-ը։
Օլգա Բուզովան պարծենում է ցնցող մարմնով
15 Օգոստոսի 2018 - 23:50
Սկանդալային հեռուստանախագծի հաղորդավարուհի, դերասանուհի, դիզայներ, նաեւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է իր կրքոտ լուսանկարներով ցնցել օգտատերերին:
Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. ընկերությունում տարակուսած են
15 Օգոստոսի 2018 - 23:40
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաստատում է տեղեկությունը, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ընկերությունում եւ փաստաթղթեր առգրավել:
ՌԴ Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու որոշումը
15 Օգոստոսի 2018 - 23:34
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը:
Սեպտեմբերի 23-ին կկայանան Երեւանի ավագանու ընտրություններ
15 Օգոստոսի 2018 - 23:20
Կառավարության վաղվա՝ օգոստոսի 16-ի նիստի օրակարգում է ընդգրկված Երեւանի ավագանու կրճատման հարցը։ Նախագծի զեկուցողը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12817
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին (տեսանյութ)
Տնտեսություն, Հասարակություն, Տեսանյութեր