Facebook   Twitter
 
Անչափահաս Հայկ Հարությունյանի որոնման աշխատանքները շարունակվում են. ոստիկանություն

Անչափահաս Հայկ Հարությունյանի որոնման աշխատանքները շարունակվում են. ոստիկանություն

13 Հունիսի 2018 - 18:47
Անչափահաս Հայկ Հարությունյանի որոնման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Ոստիկանությունը հիշեցնում է՝ 2018թ․ հունիսի 8-ին, ժամը 23.50-ին, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Հասմիկ Հարությունյանից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, որդին՝ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անչափահաս Հ. Հարությունյանը նկատվել է Այնթապ գյուղի «Ինեսա» սուպերմարկետի մոտակայքում, ինչի մասին բնակիչների կողմից հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է հորը՝ Գագիկ Հարությունյանին, սակայն մինչ հոր գալը՝ մոտ մեկ ժամ անց, Հ. Հարությունյանը հեռացել է նշված վայրից։

Հ. Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում վեր են հանվել Այնթապ գյուղում գտնվող սուպերմարկետի, դրա մոտակայքում առկա գազալցակայանի տեսաձայնագրիչ սարքերի տեսաձայնագրությունները, որտեղ երևում է, որ նա շարժվում է Նորագավիթ թաղամասի ուղղությամբ, ինչից հետո տարածքում առկա տեսախցիկների տեսաձայնագրություններում նրա հետագա շարժը չի գրանցվել:

Ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատասխան որոնողական միջոցառումներ Այնթապ, Նոր Խարբերդ գյուղերում, Նորագավիթ թաղամասում, Երևան քաղաքում: Անց են կացվել հարցազրույցներ բնակչության շրջանում: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից հեռուստատեսությամբ լուսաբանվել է Հ. Հարությունյանի անհայտ կորչելու փաստը: 11.06.2018թ. Հ. Հարությունյանի անհայտ կորչելու կապակցությամբ կազմվել է հետախուզական գործ, ինչի շրջանակներում համապատասխան կողմնորոշումներ են ուղարկվել ոստիկանության այլ ստորաբաժանումներ:

11.06.2018թ. ժամը 22.50-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացի Ա. Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ անչափահաս Հ. Հարությունյանի արտաքինով նման մի երեխայի մի քաղաքացի նկատել է Արագած գյուղից Ծաղկալանջ գյուղ տանող ճանապարհին:

Ներկայումս հիշյալ և հարակից տարածքներում իրականացվում են որոնողական աշխատանքներ։
Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես հաղթահարել ճիճվային վարակը, թութքը, ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը. Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը
17 Հոկտեմբերի 2018 - 00:01
Բացի գուշակություններից, պայծառատես Վանգան նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով:
Մեծահասակների համար ֆիլմերի դերասանները տառապում են սեքսուալ խանգարումներով. հետազոտություն
16 Հոկտեմբերի 2018 - 23:55
Մեծահասակների համար ֆիլմերի դերասանները տառապում են սեքսուալ խանգարումներով: Իր հետազոտությունների ընթացքում նման եզրակացության է հանգել Մայամիի համալսարանից ուրոլոգ Ջասթին Դուբինը:
«Ամենից անկեղծ լողազգեստները» հայտնիների մոտ նորաձև են դարձել
16 Հոկտեմբերի 2018 - 23:53
2018 թվականի աշնանը հայտնիների մոտ լողազգեստների նոր թրենդ է ի հայտ եկել. «բիկինի ամենահամարձակների համար» կամ microtini:
Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները. Հարութ Սասունյան
16 Հոկտեմբերի 2018 - 23:36
Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:
Նորատուսցի Արան կալանավորվեց
16 Հոկտեմբերի 2018 - 23:31
Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ կալանավորվեց:
Մերի Հակոբյանի ոճային ու գրավիչ կերպարը
16 Հոկտեմբերի 2018 - 23:26
Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:
Դամասկոսի սրճարաններից մեկում սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ են հայտնվել
16 Հոկտեմբերի 2018 - 23:16
Դամասկոսի կենտրոնական շրջաններից մեկում սրճարան է հայտնվել, որտեղ կարելի է սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ փորձել, գրում է lenta.ru-ն:
Հունան Պողոսյանի դեմ ցուցարարները ՔՊ գրասենյակի ներկայացուցիչներ են. Գորիսի փոխքաղաքապետ
16 Հոկտեմբերի 2018 - 23:11
Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի մոտակայքում, Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը մի խումբ բնակիչներ փակել էին և պահանջում էին այսօր նշանակված Հունան Պողոսյանի հրաժարականը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13667
 
Լրահոս`