Facebook   Twitter
 
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը

13 Հունիսի 2018 - 19:47
Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են: Առաջինը, որ ցանկանում եմ ասել այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա ընդգծեց, որ մեծ մասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք առաջ շարժվել»,- ասաց Պուտինը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փոխհրաձգության հետևանքով Ադրբեջան-Իրան սահմանին զինծառայող է վիրավորվել
21 Հունիսի 2018 - 11:17
Ադրբեջան-Իրան սահմանի՝ Ջալիլաբադի շրջանով անցնող հատվածում զինված միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է minval.az-ը:
Մոսկվայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 50 մարդ
21 Հունիսի 2018 - 11:10
Մոսկվայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքից տարհանվել է շուրջ 50 մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրին։
Վենեսուելայի նախագահը երկրում նվազագույն աշխատավարձը կրկին բարձրացրել է
21 Հունիսի 2018 - 10:26
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում նվազագույն աշխատավարձը կրկին բարձրացրել է՝ այն հիմա կազմում է 3 մլն բոլիվար, իսկ հաշվի առնելով նվազագույն պարենային զամբյուղի ձեռքբերման պարտադիր վճարումները՝ 5,2 մլն:
Պաղեստինցիները 45 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
21 Հունիսի 2018 - 10:16
Պաղեստինցի զինյալները չորեքշաբթի օրը Գազայի հատվածից 45 հրթիռ են արձակել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ, որին ի պատասխան՝ Իսրայելի օդուժը հրթիռակոծել է ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող 25 թիրախ:
Վրաստանը Մարսի վրա խաղող կտնկի
21 Հունիսի 2018 - 10:12
Վրացի կենսաբանները կարող են միանալ Մարսում սննդամթերք աճեցնելու տեխնոլոգիաների ստեղծմանը, փոխանցում է islam-today-ը։
Հրապարակվել է զբոսաշրջիկներով լի շարժասանդուղքի վրա առաստաղի փլուզման տեսագրությունը (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 10:02
Չինաստանի Շենսի նահանգում Հուաին քաղաքի զբոսաշրջային կենտրոնում տեսախցիկներն արձանագրել են առաստաղի՝ այցելուների վրա ընկնելու պահը։ Դրա արդյունքում ինը մարդ է տուժել, հաղորդում է Daily Mail-ը։
Ռուսաստանից ԱԱ-2018-ի ամենագեղեցիկ երկրպագուն պոռնոաստղ է
21 Հունիսի 2018 - 10:01
Շիկահերը, որին ԶԼՄ-ները ԱԱ-2018-ի ռուսաստանցի ամենագեղեցիկ երկրպագու են հռչակել, պարզվում է, մեծերի համար ֆիլմերի դերասանուհի է։ Այս մասին հաղորդում է Mash-ը։
Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն
21 Հունիսի 2018 - 09:33
Հունիսի 27-ին Վաշինգտոնի կենտրոնական պուրակում բացվելու է Հայաստանին եւ Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն:
Թուրքական բանակը կգործի պայմանագրային հիմունքներով
21 Հունիսի 2018 - 09:06
Թուրքիայում շարունակվում է պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք մասնավորապես նախատեսում են բանակի անցումը պայմանագրային հիմունքներին, փոխանցում է Anadolu գործակալությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3689
 
Լրահոս`