Facebook   Twitter
 
Աշոտյանը 8 ամիս անց հակադարձեց Փաշինյանին՝ հորդորելով կատարել իր սահմանադրական պարտականությունները

Աշոտյանը 8 ամիս անց հակադարձեց Փաշինյանին՝ հորդորելով կատարել իր սահմանադրական պարտականությունները

13 Հունիսի 2018 - 19:48
Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ:
Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Բայց հասկանալով հանդիպման կարեւորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», - ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր Ազգային ժողովի նիստին, քանի որ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
18 Օգոստոսի 2018 - 21:21
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Առողջապահության նախարարը կգործուղվի Իտալիա
18 Օգոստոսի 2018 - 20:35
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես կպահանջի ՀՀ շահը, այնպես էլ ՀՀԿ-ն կվարվի, իսկ «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն դեռ չեն քննարկել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը
18 Օգոստոսի 2018 - 20:19
Tert.am-ը խորհրդարանական երեք ուժերից հետաքրքրվել է, թե ինչպիսի դիրքորոշում ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ արած այն հայտարարության վերաբերյալ, որ նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել սահմանադրական փոփոխություններ:
«Հեղափոխական իշխանությունը» «Սահմանադրական փոփոխություններ» է ուզում ոչ թե քաղաքացիներին երկրի տերը դարձնելու, այլ իր իշխանությունը ամրագրելու համար
18 Օգոստոսի 2018 - 18:19
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին:
ԿԸՀ արտահերթ նիստում հաստատել է Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 23-ը
18 Օգոստոսի 2018 - 17:59
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել:
Եթե կառավարությունը չդադարեցնի Ամուլսարի հանքի գործունեությունը, ես հրաժարվում եմ ընդունել այս կառավարությանը. Սուսաննա Բաղդասարյան
18 Օգոստոսի 2018 - 17:00
Կենսաբանական գիտությունների թեկնածու, բնապահպան, Սուսաննա Բաղդասարյանը հանրահավաքների մասնակցում է 1988 թ.-ից: Օգոստոսի 17-ին ևս Հանրապետության հրապարակում էր:
Սարդարապատցիները սպասում են վարչապետի պատասխանին (Լուսանկարներ)
18 Օգոստոսի 2018 - 16:57
Երեկ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց պաշտոնավարման 100 օրը:
Վարչապետի հայտարարությունները ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դ. Հարությունյան
18 Օգոստոսի 2018 - 16:46
Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ:
Արցախը ևս Փաշինյանի հետ է և հավատում է, որ նրա օրոք վերջապես Արցախի հարցը կլուծվի
18 Օգոստոսի 2018 - 16:22
«Արցախից մոտ 1500 հոգի եկել է՝ մեծ ակնկալիքներով, Փաշինյանից սպասումներով, որոնցից առաջին կարևոր կետն այն է, որ Արցախը բանակցային կողմ կրկին ճանաչվի»,- երեկ Հանրապետության հրապարակում HayNews.am-ի հետ զրույցում ասաց Կարո Հարությունյանն Արցախից՝ Ճարտարից, որը հավելեց, որ երկրորդ կարևոր քայլը, որ արել է Նիկոլ Փաշինյանը, կոռուպցիայի դեմ պայքարն է, թեև Արցախում կոռուպցիա արդեն երկար տարիներ չկա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4466
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. Բացառիկ երևույթ
Հասարակություն, Բնապահպանություն