Facebook   Twitter
 
Պիտի դառնանք ուժ, որ մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան. Թորոս Սեֆիլյան

Պիտի դառնանք ուժ, որ մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան. Թորոս Սեֆիլյան

13 Հունիսի 2018 - 20:00
Պիտի դառնանք ուժ, որ մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Թորոս Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ ՀԽ-ն նախկին իշխանությունների օրոք չի մասնակցել խորհրդարանական ոչ մի ընտրության՝ դրանք ոչ լեգիտիմ որակելով:
«Շատ արագ ձևով պետք է կազմակերպչական գործեր տարվեն, ժողովուրդը պետք է, որ մեր տեսլականը, գաղափարախոսությունը, ծրագրերն իմանա: Նոր, հեղինակավոր մարդիկ կան, որ արդեն պետք է ներգրավվեն շարքերում, պարտադիր չէ նրանց անունները հիշել, կգա օրը, կհրապարակվի: Այլևս պետք է ընտրություններին անդրադառնանք. նոր Հայաստանում ենք»,-շեշտեց նա:

Թորոս Սեֆիլյանն ասաց, որ տարիներ շարունակ փորձել են ազգային-ազատագրական շարժումով պայքարել, քաղաքական հետապնդումների են ենթարկվել, բայց չեն վախեցել, եթե ցանկանային ընտրություններին մասնակցել, անգամ իրենց նկատմամբ ճնշումների պարագայում իրենք կկարողանային անցողիկ շեմը հաղթահարել՝ 5-7 տոկոս ձայներ հավաքել, բայց դրանով չէին կարողանա որևէ ազդեցություն ունենալ:

«Նախկին համակարգի ԱԱԾ-ն միլիոնավոր դոլարներ էր ծախսել՝ մեզ հետապնդելու, սպառնալու համար, այդ ամբողջ գումարները մեր պետբյուջեից են գնացել»,-ասաց նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից
15 Հուլիսի 2018 - 23:13
Նարինջի մեջ պարունակվող ֆլավոնոիդները կարող են նվազեցնել տարիքային մակուլոդիստրոֆիայի զարգացման վտանգը, պնդում են ավստրալացի գիտնականները:
Կադրային ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. Փաշինյանը ելք է առաջարկում
15 Հուլիսի 2018 - 23:00
Պետք է արձանագրենք, որ դեռեւս ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքը ընդունելու հիմքը կաշառք, ծանոթ ու մեջք ունենալն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» գործունեությունից գոհ չենք, «հուսահատության գազելների» հարցն էլ պետք է լինի Երևանի ապագա քաղաքապետի ուշադրության կենտրոնում. Ն. Փաշինյան
15 Հուլիսի 2018 - 22:55
Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք:
Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամյա ուկրաինացին ունի 346 ժառանգ
15 Հուլիսի 2018 - 22:40
Ուկրաինայի 87-ամյա բնակիչ Պավել Սեմենյուկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը:
Իրենց փողի պատճառով զինգրքույկներում գրառում չեն անում. «Դիրքապահ» ՀԿ-ն հանրահավաք եւ երթ կանցկացնի
15 Հուլիսի 2018 - 22:24
«Դիրքապահ» ՀԿ-ն հուլիսի 17-ին հանրահավաք եւ դեպի կառավարություն երթ կանցկացնի՝ բարձրաձայնելու 2016 թվականի քառօրյա պատերազմի մասնակիցների հիմնախնդիրները:
Բրիտանիացի նախարարը հրաժարարական է տվել սեքս սկանդալի պատճառով
15 Հուլիսի 2018 - 22:16
Մեծ Բրիտանիայի՝ փոքր բիզնեսի հարցերով նախարար Էնդրյու Գրիֆիթսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր սեքսուալ բնույթի նամակագրությունը հայտնվել է ԶԼՄ-ներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով SkyNews-ը:
Հայաստանյան ֆուտբոլին փոփոխություններ են պետք, սակայն դրանք պիտի ՀՖՖ-ն իր վրա վերցնի. վարչապետ
15 Հուլիսի 2018 - 22:12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելուց առաջ շնորհավորեց Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, փոխչեմպիոնին՝ Խորվաթիայի հավաքականին:
Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ, ով ցանկություն է հայտնել այցելել Հայաստան
15 Հուլիսի 2018 - 22:05
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի հետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12384
 
Լրահոս`